Օսիպյանը ներկայացրեց ոստիկանապետի առաջին տեղակալին, տեղակալին և 6-րդ գլխավոր վարչության պետին
Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակել: ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին՝ Արման Սարգսյանին, ով մինչ այդ բաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Ոստիկանապետ Օսիպյանը ներկայացրել է նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այդ, աշխատում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը։ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի տեղում, վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել օրեր առաջ։
