Ինչո՞ւ Պուտինը հանգիստ վերաբերվեց հեղափոխությանը

Հայաստանում ցույցերի առանցքը ներքին քաղաքականությունն էր. Մոսկվայի հետ հարաբերությունները հարցականի տակ չեն դրվել: Բացի այդ, Կրեմլը դասեր է քաղել ուկրաինական ֆիասկոյից՝ գրում է Die Presse գերմանական պարբերականի թղթակից Յուտա Զոմերբաուերը: «Կրեմլը չի սիրում իր կողքին տեսնել ժողովրդական ընդվզումներ: Ավելի զարմանալի է այն փաստը, որ Պուտինը դարձավ առաջին ղեկավարը, որը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, որը մի քանի շաբաթ ղեկավարել էր Հայաստանի ցույցերը: Ի՞նչ տեղի ունեցավ»,-ըստ aravot.am-ի՝ հարցադրում է անում հոդվածագիրը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասած շարժումը կասկածի տակ չի դրել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները: Ընդդիմության առաջնորդ Փաշինյանը քննադատել է նեպոտիզմը, արդարադատության համակարգը, օլիգարխների և իշխանության միջև սերտ կապերը, գրում է հեղինակը: Բայց ռուսամետ կամ եվրոպամետ ուղղության միջև ընտրելու անհրաժեշտությունը կպառակտեր նրա կողմնակիցներին: Հայաստանում հնարավորինս փորձել են խուսափել հարևան ռեժիմների տապալման հետ ասոցացումից, ինչպես Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությունը», ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունը»: Caucasus Institute վերլուծական կենտրոնի մասնագետ Արմեն Ղազարյանի կարծիքով՝ շարժման մասնակիցները ընդգծել են դրա «տեղին բնույթը»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը շեշտը դրել է «հայամետ, ոչ թե եվրոպամետ» դիրքորոշման վրա: «Նախկինում 42-ամյա Փաշինյանը այլ հայտարարություններ է արել՝ քննադատելով գործող իշխանությանը Մոսկվային հնազանդ լինելու համար, ինչը աջակցություն է գտել առաջին հերթին նրա երիտասարդ աջակիցների կողմից»,-նկատում է լրագրողը: Հայաստանը Մոսկվայի ճնշման ներքո անդամակցել է ոչ միայն Եվրասիական տնտեսական միությանը, այլ նաև Ռուսաստանի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ-ին: Ռուսաստանը երկու ռազմաբազա ունի Հայաստանում, գրում է Զոմերբաուերը: «Երևում է՝ Կրեմլը Հայաստանի պարագայում դասեր է քաղել նախկին սխալներից: Ուկրաինայի գործերին միջամտելը՝ Ղրիմի բռնակցումը և Դոնբասի էսկալացիան, ցանկալի արդյունքներ չտվեցին»,-կարծում է նա: «Կրեմլը հասկացավ, որ միջամտությունը բնակչությանը տրամադրում է իր դեմ»,-ասում է քաղաքագետ Արթուր Աթանեսյանը՝ Երևանի Պետական համալսարանից: Փորձագետի խոսքով՝ Փաշինյանը, քննադատելով նախկին կառավարության ռուսամետ քաղաքականությունը, «հայտնվելով համակարգում, պետք է հարմարվի»: Քաղաքագետ Գրիգորյանն իր հերթին հույս ունի, որ կառավարության նոր ղեկավարը կընտրի բազմավեկտոր քաղաքականություն և ավելի եվրոպամետ ուղղություն: Նրա կարծիքով՝ Երևանը պետք է ավելի վստահ իրականացնի սեփական քաղաքականությունը Մոսկվայի հանդեպ, ինչը մասնավորապես վերաբերում է տնտեսությանը: «Կստացվի՞ արդյոք: Մոսկվայից արդեն գալիս է տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանից բանջարեղենի արտահանումը կարող է դադարեցվել՝ հիգիենիկ պահանջների խախտման կապակցությամբ»,- եզրափակում է հոդվածագիրը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am