Սփյուռքի նոր նախարարն իր դեմ պատվերի մասին. «Հստակ ծրագրված արշավ է իմ անձի դեմ»

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր վերաբերյալ տարածված լուրերի մասին գրառում է արել. «Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ: Նկատած կլինեք, որ այսօր առավոտից բազմաթիվ կայքեր ինձ «սեւացնող» հրապարակումներ են գրում. դրանցում հիմնականում գերակշռում է տեղեկությունն առ այն, թե իբրեւ ինչպիսի վատ նախարար ու մենեջեր եմ ես, խոսվում է նաեւ բազմաթիվ ընթացիկ ծրագրեր կասեցնելու, ինչպես նաեւ նախարարությունում իմ անգործության մասին, անդրադարձ է կատարվում նաեւ նախկինում մի տուրիստական կազմակերպությունում իմ կատարած աշխատանքին` այն պնդմամբ, թե ես այնքան վատ եմ աշխատել, որ ինձ այնտեղից հեռացրել են եւ այլն, եւ այլն: Բացի այդ, բացվել են նաեւ իմ անունով եւ լուսանկարով ֆեյքեր, որոնք ֆեյսբուքյան օգտատերերին տարատեսակ սադրիչ բնույթի հաղորդագրություններ են ուղարկում: Ուզում եմ տեղեկացնել, որ սա իմ միակ օգտաէջն է, ուստի մյուս բոլոր դեպքերում ձեզ գրում են ցածր աշխատավարձ ստացող ֆեյքերը: Եթե ժամանակ գտնեք, խնդրում եմ, report արեք:Ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածներին, կետերով անցնենք: Պաշտոնապես հայտարարում եմ` ցայսօր ոչ մի ծրագիր չեմ կասեցրել, թեեւ ունեմ դրա լիուլի իրավունքը: 1-2 ծրագրի մասով խնդիր եմ ունեցել կատարվելիք ծախսերի հետ, ուստի պահանջել եմ վերանայել ծախսերը. պահանջս կատարվել է, ներկայացվել են ավելի բարեխիղճ գներ, որից հետո հաստատել եմ ծրագրերը: Իմ անգործության վերաբերյալ մեկնաբանություն չեմ անի, պարզապես աչքի անցկացրեք իմ ամենօրյա հաշվետվությունները: Այսօր, ի դեպ, ավելի ուշ եւս կհրապարակեմ հագեցած օրվա հաշվետվությունը: Տուրիստական կազմակերպությունում ինձ իբրեւ հեռացնելու մասին, թերեւս նշեմ, որ տվյալ կազմակերպության տնօրենը հոդվածի հրապարակումից անմիջապես հետո կապվել է իմ խորհրդականի հետ ու իր վրդովմունքը հայտնել այդ ապատեղեկատվության կապակցությամբ: Նա իր ֆեյսբուքյան էջում անմիջապես հերքել է կայքերում տեղ գտած սույն լուրերը: Եվ այսպես շարունակ: Հետեւաբար, աներկբա է, որ սա նախապես հստակ ծրագրված արշավ է իմ անձի դեմ` քաղաքական պատվեր: Պարզապես այս ամենի հետեւում կանգնած մարդկանց բարեկամաբար երկու բան կասեմ: Նախ, չեմ պատրաստվում հետագայում այսպես ծավալուն պատասխանել ամեն մի էպատաժի, երկրորդ, ուզում եմ կոչ անել անտեղի չվատնել ձեր ժամանակը. աշխարհի ամենաուժեղ հարվածներն էլ ես պատրաստ եմ ընդունել ու մնալ ոտքերիս վրա ամուր կանգնած»,- գրել է նախարարը ֆեյսբուքում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am