Ամերիկացիների կասկածներն ու ռուսների «թավշյա» սպառնալիքները. Հեղափոխական Հայաստանի ապագան ՌԴ-ի հե՞տ

Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել և մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը: «Արտաքին քաղաքականության տեսանկյունից լուրջ փոփոխություններ ակնկալելու պատճառներ չկան և երկու ղեկավարներն էլ ցանկանում են ուղղակի կրկին ընդգծել, որ ոչինչ չի փոխվելու այս առումով»: Նրա խոսքով, «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանն ամեն կերպ հետաքրքրված է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, Երևանն էլ այս պահին լայն այլընտրանք չունի, ուստի, մնում է Մոսկվայի մոտ գործընկերը: Այդ առումով, Հայաստանի ժողովրդավար ապագան, փորձագետի կարծիքով, որևէ կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի հետ սերտ գործընկերությունը. «Հայաստանը Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերություններ ուներ, երբ ժողովրդավար ուղղու վրա էր: Հայաստանը շատ սերտ հարաբերություններ պահպանեց Ռուսաստանի հետ, երբ այլևս ոչ այնքան ժողովրդավար ուղղու վրա էր: Այնպես որ, չեմ տեսնում պատճառ, որ առավել ժողովրդավար Հայաստանն այլ արտաքին քաղաքականություն կունենա», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկն այլ կարծիքի է: Նրա խոսքով, Հայաստանին, այնուամենայնիվ անհրաժեշտ է ձերբազատվել Մոսկվայի ազդեցությունից՝ մնալով Ռուսաստանի գործընկեր. «Հայաստանի խնդիրներից շատերը պայմանավորված են Ռուսաստանի գերիշխող ազդեցությամբ Հայաստանում: Հայաստանը Ռուսաստանի թշնամին երբեք չի լինելու, բայց կարող է իրեն թույլ տալ լինել ավելի անկախ Ռուսաստանից, որպեսզի հասնի այն նպատակներին, որոնք Փաշինյանն իր առջև դրել էր»: Ստեղծված իրավիճակում, սակայն, իր անելիքն ունի նաև Արևմուտքը, ընդգծում է վերլուծաբանը. «Արևմուտքը պետք է իր քայլն անի և օգնի Հայաստանին առավել անկախ լինել, ապահովի Հայաստանի խաղաղությունն ու աջակցի տնտեսական զարգացմանն ու կառավարման բարելավմանը»: Մինչ ամերիկացի փորձագետները վերլուծում են՝ ռուսաստանյան մամուլն այժմ առավել հանգիստ է հայաստանյան իրադարձություններով: Մինչդեռ հեղափոխության սկզբնական ժամանակահատվածում, նկատենք, որ պատկերը լիովին այլ էր: Հայաստանում ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, այժմ արդեն երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մոտ մեկ ամիս առաջ սկսված հեղափոխական շարժումը ակտիվ լուսաբանվել է միջազգային, այդ թվում` ռուսական մամուլում: Սակայն, ի տարբերություն արևմտյան լրատվամիջոցների, որտեղ շարժումը ներկայացվել է գլխավորապես խաղաղ և իր տեսակով բացառիկ հաջող շարժում, ռուսական մամուլում և հատկապես հեռուստաընկերություններում, տեղ են գտել շարժման նկատմամբ արհամարհանքի հասնող սկեպտիկ, երբեմն անգամ վիրավորական տեսակետներ, դիրքորոշումներ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ի տարբերություն, օրինակ, Հայաստանում ծավալված մեկ այլ բազմամարդ շարժման՝ «Էլեկտրիկ Երևանի», այս անգամ համեմատություններն ուկրաինական Մայդանի հետ զգալիորեն ավելի քիչ էին: Ընդհանուր առմամբ, շարժման լուսաբանումը ռուսական, ինչպես և համաշխարհային ԶԼՄ-ներում, սկզբնական շրջանում բավականին պասիվ էր: Լուսաբանման ակտիվ փուլը սկսվում է ապրիլի 16-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ շարժվում է Բաղրամյան փողոցով դեպի Ազգային ժողովի շենք: Մասնավորապես, ՏԱՍՍ գործակալությունը ապրիլի 17-իր հոդվածում հիմնականում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն, և նրա կողմից հայ-ռուսական համագործակցությունը շարունակելու խոստմանը: Տեքստում հպանցիկ նշվում է, որ Սարգսյանի ընտրությունն անցկացվել է «ծայրահեղ ընդդիմության» բողոքի ցույցերի ուղեկցությամբ, տեղի է ունեցել ոստիկանության հետ բախում, ձերբակալվել է մոտ 80 մարդ: Կրեմլին մոտ կանգնած «Վզգլյադ» թերթն ավելի հեռուն էր գնացել՝ Հայաստանում ծավալված շարժման թիկունքում տեսնելով «գրանտակերների»: «Նոր հայկական մայդանը ճոճում են գրանտակերները» վերնագրով հոդվածում թերթը ենթադրում է, որ «փողոցային ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանը թշնամական դիրքորոշում կորդեգրի Ռուսաստանի նկատմամբ»: Իր մեկ այլ՝ ապրիլի 25-ի հրապարակումը նույն թերթը վերնագրել է «Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է ոչնչացնել Հայաստանը»:  Մասնավորապես, թերթի զրուցակից Գլեբ Կուզնեցովը պնդում էր, որ Փաշինյանը ցանկանում է գնալ կամ Սաակաշվիլիի ճանապարհով, կամ ուկրաինական մայդանի: Ընդ որում, նա առավել հավանական է համարում երկրորդ սցենարը, քանի որ «այդ մարդը ֆանատիկ է, որը կյանքում ոչ մի բանով չի զբաղվել, բացի նրանից, ինչ ինքը համարում է ճիշտ և ավելի լավ ապագա»: «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում էլ Դմիտրի Կիսելյովի շաբաթվա ամփոփման մեջ թեև առաջին հայացքից դրական ռեպորտաժներին՝ այնուամենայնիվ, հեղինակը կենտրոնանում է գործադուլների հետևանքով առաջացած բարդությունների վրա՝ ներկայացնելով եզակի ուղևորների դժգոհությունները, որոնք «ինչ-որ հերթական անցակետի» պատճառով ստիպված են օդանավակայանից ոտքով քայլել: Հեղինակը նաև փորձում էր ցույցերը ներկայացնել որպես զբոսաշրջությանը խոչընդոտող հանգամանք՝ ներկայացնելով միայն էքսկուրսավարներից մեկի դժգոհությունը: Նույն ռեպորտաժում երկար և գեղեցիկ խոսելով հայկական խաղողագործության հինավուրց ավանդույթների մասին՝ լրագրողը Հայաստանի ամենաբանուկ՝ Արենիի տուրիստական կետերից մեկում գինեգործին հարցնում է՝ «ինչն է լավ՝ չաշխատե՞լ՝ գործադու՞լ անել, թե՞ աշխատել և գումար վաստակել: Հարցին գինեգործը պատասխանում է. «Իհարկե, աշխատել և գումար վաստակել: Եթե ամեն օր գործադուլ անեն, տնտեսությունը կանգ կառնի»: Այնուհետև գինուց լրագրողը սահուն անցում է կատարում հայկական բաստուրմային, և ցույց տալիս, թե որքան դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ռեպորտաժում, թեև բացահայտ փորձ չկա Հայաստանում սկսված շարժումը ներկայացնել որպես Արևմուտքից ֆինանսավորվող, այնուամենայնիվ, հեղինակը իր ընտրած փորձագետների միջոցով հարկ է համարում ակնարկել, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը ավելի շատ դրամաշնորհներ է ստանում սորոսյան հիմնադրամից, իսկ դրանց նպատակն է սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Այնուհետև լրագրողը հասնում է մեր օրեր և հիշեցնում, որ Նիկոլ Փաշինյանը բոլորովին վերջինս նույնպես կոչ էր անում դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, «մինչդեռ հրապարակում եղած մարդկանց մեծ մասը հակառակն է կարծում»: «Եթե եղել է պայմանագիր, ուրեմն պետք է այն պահել, իսկ հետո կերևա,- ասում է ցուցարարներից մեկը:- Մենք Ռուսաստանի հետ ընկերներ ենք, չէ՞: Մենք սիրում ենք միմյանց»: Մինչդեռ լրագրողը «մոռանում է» հիշեցնել շարժման առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումները, որ իշխանափոխության դեպքում իրենք չեն պատրաստվում դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: Կիսելյովի նույն հաղորդման մեկ այլ ռեպորտաժում փորձ է արվում ցույց տալ՝ ինչ են մտածում Ռուսաստանի հայերը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մինչդեռ ռեպորտաժում գլխավոր շեշտը դրված է հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա, հայերի (այդ թվում՝ կրեմլամետ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի) շուրթերից հնչեցվում են կարծիքներ, որ Ռուսաստանը միշտ Հայաստանի կողքին է եղել, և թե որքան ցավալի կլինի, որ այդ հարաբերությունները փչանան: «Վեստի FM» ռադիոկայանի եթերում էլ մայիսի 4-ին ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևն անգամ վիրավորական հայտարարություններ էր հնչեցրել հայերի հասցեին. «դուք ընդհանրապես գլխո՞վ եք մտածում»: Միխեևը ներկայացրել էր, որ Փաշինյանը, թեև պնդում է որ կպահպանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նա առաջին հերթին ամերիկամետ գործիչ է: Քաղաքագետը կարծիք է հայտնում, որ Ռուսաստանը «չափազանց շատ է երես տվել» հայերին, հետո ծաղրում Փաշինյանի՝ բազմավեկտոր քաղաքականության մոտեցումը: «Էլ ի՞նչ բազմավեկտորություն է Հայաստանին անհրաժեշտ… Միգուցե բարեկամություն եք ուզում Թու՞րքիայի կամ Ադրբեջանի՞ հետ, խնդրեմ, համեցեք, սարկազմով ասում է Միխեևը ու հավելում. «Եթե պարոն Փաշինյանը սկսի վարել երկակի քաղաքականություն, ես անձամբ կարծում եմ, որ … պետք է ամենակոշտ քաղաքականությունը վարել Հայաստանի նկատմամբ»: Ռուսական կողմի հիմնական ուղերձը, ինչպես նկատում ենք ասվածի համատեքստում մեկն է՝  Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու դեպքում լավ օրեր չեն սպասում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները տատանվում են երկու թեկնածուների միջեւ. «Ժողովուրդ» Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից․ «Հրապարակ» Տնտեսություն՝ առանց ստորացման. ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը. «Փաստ» Արդյոք դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի առաջխաղացումները փոխկապակցված են միմյանց հետ․ «Ժողովուրդ» Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար. «Փաստ» Թովմասյանի եւ ՔՊ քարտուղարի միջադեպը. «Ժողովուրդ» Ում է զոհաբերելու Փաշինյանը․ «Հրապարակ» Լեհաստանում տեղի ունեցածը փոխում է խաղի կանոնները․ Կալաս Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել Մխիթարյանի հետ, անպայման փորձելու եմ նրան հետ բերել․ Եղիշե Մելիքյան Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Ավետիսյան Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու «Դիլիջան» ազգային պարկում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել․ ահազանգ Փաշինյանը ԱԺ-ում «դարակազմիկ» փաստթղթերն էր ներկայացնում․ ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ենք Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am