Էռնեկյանի ընկերության աշխատակիցները պատմում են, թե ինչպես են թունավորվել․ «Հետք»

Սոնյան Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է, արդեն 10 տարի՝ աշխատում է «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ում, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 57 տարեկան է: Աշխատում է խաղողի այգիներում, և այս օրերին խաղողի վազերի ավելորդ բողբոջներն են մաքրում: Նա գոհ է իր աշխատանքից, ասում է՝ տանը պարապ նստելուց շատ լավ է, գրում է «Հետք»-ը: «Հանգիստ գործ է, ղեկավարներն էլ շատ լավն են: Օրը 6000 դրամ աշխատավարձ են տալիս: Սնունդը, սուրճը, հագուստն ու կոշիկները իրենք են տալիս, գոհ ենք: Տարին մեկ անգամ նույնիսկ բուժզննում ենք անցնում, թե ինչու այդպես ստացվեց՝ չգիտենք»,- ասում է Սոնյան: Աղբյուրը նշում է, որ նա ընկերության խաղողի այգիներում սննդային թունավորում ստացած և հոսպիտալացված 80 քաղաքացիներից մեկն է: Պատմել է, որ գործատուի հաշվին շաբաթվա ընթացքում դաշտում տարբեր ուտելիքներ են ուտում՝ փլավ, կոտլետներ, թռչնամսով, կարտոֆիլով բրդուճներ և այլն: Երեկվա սննդի մենյուի մեջ եղել են հավի մսով, կարտոֆիլով համբուրգերներ: Տիկին Սոնյան ասում է, որ կերել է միայն կարտոֆիլը, թռչնամիս դարձյալ չի կերել, քանի որ չի սիրում: Ընդմիջում արել են ժամը 12-ի մոտակայքում: Ժամը 13-ի սահմաններում սկսել են աշխատել, իսկ դրանից 1-2 ժամ անց աշխատակիցների ինքնազգացողությունը սկսել է վատանալ: «Երևի կարտոֆիլին կպած ա եղել, դրա համար ուշ է ազդել: Ինձ վատ չէի զգում, բայց գիշերը զգացի, որ ստամոքսս ցավում է, սիրտս խառնում է», - ասում է Սոնյան: Նա այսօր առավոտյան որոշել է գալ Մեծամորի հիվանդանոց՝ եղբոր որդուն տեսակցելու, քանի որ նա էլ էր թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց: Կինը պատմել է, որ իր ոտքով նստել է ավտոբուս, բայց զգացել է, որ ճանապարհին ինքնազգացողությունը գնալով վատանում է: Հասել է հիվանդանոց և անմիջապես հոսպիտալացվել է: Սոնյան պատմել է, որ ուտելիքը արևի տակ երբեք չի մնացել: Առավոտյան հայտնում են աշխատողների թվաքանակը, և ըստ այդ թվաքանակի էլ ուտելիք է պատրաստվում: Պատրաստի ուտելիքը դաշտ բերում են հենց ընդմիջման ժամին: «Հետք»-ի փոխանցմամբ, աշխատողներից Հռիփսիմե Խաչատրյանը սկզբում գլխապտույտ է ունեցել, մտածել է՝ արևից է: Քիչ անց սրտխառնոցից, գլխապտույտից ու արագ սրտխփոցից բողոքել են բոլորը: Գլխապտույտով անմիջապես տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետև Մեծամորի ԲԿ: Ավելի ուշ ի հայտնի են եկել թունավորմանը բնորոշ այլ ախտանիշեր՝ բարձր ջերմություն, փորացավ և այլն: «Կերել ենք մեր մշտական բուտերբրոտները, որի մեջ եղել է պանիր, հավի միս, կարտոշկա: Միանգամից բոլորի մոտ սկսվեց, շատ քիչ մարդիկ կային, որ գանգատ չունեին»,- հավելել է Հռիփսիմեն: Վարդիթեր Մարտիրոսյանը եղել է խմբի բրիգադիրը: Նա նույնպես թունավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Իր աշխատանքային խմբում աշխատել է 30 հոգի: Միայն մի մասի մոտ են թունավորման նշաններ ի հայտ եկել: «Չեմ կարող ասել, թե ինչու մի մասի մոտ եղավ, մյուսների մոտ՝ ոչ: Այդ բուտերբրոտներից մենք էլի ենք կերել, մեր մենյուի մեջ կա: Շաբաթվա ընթացքում փոխում են՝ երշիկ, հավի միս և այլն: Մենք ուտելիքը միանգամից ենք ուտում, չի մնացել, որ ասեմ՝ արևի ջերմությունից փչացել է»,- ասում է Վարդիթերը: «Մեծամոր ԲԿ»-ի տնօրեն Միքայել Վանյանը «Հետք»-ին ասել է, որ հիվանդների հոսքը սկսվել է երեկ երեկոյան՝ ժամը 18-ից: Հիվանդները դիմել են Արմավիրի հիվանդանոց: Ժամը 20:30-ի դրությամբ արդեն 58 հիվանդ հոսպիտալացված էր, 19-ն էլ՝ Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, որը գործում է Մեծամորի ԲԿ-ի տարածքում: Արմավիրի հիվանդանոցի այլ բաժանմունքներ ևս հիվանդներ ընդունել են: Հիվանդներից 4-ի վիճակը ծանր է եղել և բուժումը սկսել են վերակենդանացման բաժանմունքից: Այսօր առավոտյան հիվանդների մեծ մասը դուրս է գրվել: Հիվանդանոցում մնացել է 4 հիվանդ, որոնցից երկուսը բուժօգնության էին դիմել երեկ, իսկ 2-ը՝ այսօր: «Երբ ահազանգը եղավ, ամբողջ կոլեկտիվը ոտքի վրա էր: Առաջին տպավորությունը սննդային թունավորումն էր, բայց, ինչ խոսք, մտավախություն կար` հաշվի առնելով մասսայական բռնկումը, այլ տարբերակներ էլ էինք քննարկում: Փառք Աստծո, ծանր հիվանդ չունենք»,- ասում է Միքայել Վանյանը և հավելում, որ հիվանդներից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատոր փորձաքննության: ԲԿ-ի տնօրենը նշել է, որ մինչև ուշ գիշեր հիվանդանոցում են եղել առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու գլխավոր պետական սանիտարական բժիշկ Արտյոմ Վանյանը:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am