ՊԲ զորամասերից մեկում կոռուպցիոն հանցագործությունների շղթա է բացահայտվել

Բազմաթիվ դրվագներով խաբեության եղանակով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն օժանդակելու և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ՊԲ N զորամասի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բացատրություններ են տվել այն մասին, որ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով գումարներ են փոխանցել ՊԲ-ում ծառայող անձի: Վերջինս դրա դիմաց մտացածին հեռախոսագրեր է հասցեագրել ՊԲ N զորամաս, որոնք հիմք են հանդիսացել իրենց արձակուրդ տրամադրելու համար: Նշված պաշտոնատար անձը՝ զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր Դ.Ղ.-ն, իր բացատրությամբ ևս ընդունել է մի շարք զինծառայողներից գումարներ վերցնելու և դրա դիմաց նրանց ծառայության զորամասին կեղծ հեռախոսագրեր հասցեագրելու հանգամանքը: Մայիսի 5-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշնելով: Նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական, քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ժամանակահատվածում, տարբեր օրերի, ՊԲ N զորամասի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, ինչպես նաև նրանց ծնողներն ու հարազատները, ովքեր օժանդակել են վերջիններիս կողմից խաբեության եղանակով զինվորական ժառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդներ՝ ՊԲ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Ա. Ա.-ի և նույն զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող՝ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ Ս. Գ.-ի միջոցով ՊԲ տվյալ զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ, մայոր Դ. Ղ.-ին որպես կաշառք տվել են 60000-ականից 75000-ական ՀՀ դրամ գումարներ: Վերջինս, ստանալով խոշոր չափի կաշառք, նշված գումարի դիմաց իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ՝ զորամասին հասցեագրել է իրականությանը չհամապատասխանող հեռախոսագրեր, որոնք հիմք են հանդիսացել մի շարք պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդ տրամադրելուն՝ հանգեցնելով խաբեության եղանակով վերջիններիս զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Մայիսի 14-ին ՊԲ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքիի 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ թվով 6 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 363-րդ հոդվածի 3-րդ մասով: Մայիսի 18-ին ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր Դ.Ղ.-ն ձերբակալվել է: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (7 դրվագ) նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործությունների հնարավոր այլ դրվագների բացահայտման ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am