Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը

Երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, ՔՀԲ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի տեղակալ Արման Պապյանի), ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի (բաժանմունքի պետ Ասատրյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների (քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի), ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտել են մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունում 60-ամյա Գևորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը։ Նրա դին նեխած և գլխի շրջնում ջնջխված վիճակում հայտնաբերվել էր նույն օրը։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները նշած զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ժամկետային զինծառայող է եղել, ծառայության է գտնվել Արցախի Հանրապետության զորամասերից մեկում, սպանությունը կատարելու օրը նա օրինական կարճաժամկետ արձակուրդի է եղել ու սպանությունը կատարել է ապրիլ ամսին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այդ օրը նաև նռնակ է նետել նույն հասցեի բնակչի վրա, որի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել օրեր անց, քանի որ վիրավորում ստացած քաղաքացին կատարվածի մասին չէր տեղեկացրել իրավապահներին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար Ռ. Խաչատրյանի կողմից հարուցված քրեական գործի նյութերը հավանաբար կփոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն։ Քննիչի որոշմամբ կասկածյալ Ա. Խալիլյանը ձերբակալվել է։ Նա հայտնել է, որ սպանությունը կատարել է այդ օրը, երբ նռնակ է նետել խորթ հոր ուղղությամբ և իր զոհին անասնագոմում սպանել է կացնի մի քանի հարվածով։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող կացինը հայտնաբերելու ուղղությամբ։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am