«Նախարարի աշխատասենյակը վերածվել է արևելագիտականի բուֆետի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի նորանշանակ նախարար, 27-ամյա Մխիթար Հայրապետյանին, ով, ըստ լուրերի, քայլարշավի գաղափարի հեղինակն է, նախարարությունում մեծ ոգեւորությամբ դիմավորեցին, քանի որ Հրանուշ Հակոբյանի հետ աշխատելը հեշտ բան չէր։ Նա, ճիշտ է, ընդամենը մի քանի օր է աշխատել այս պաշտոնում, բայց նախարարությունում հասցրել են հիասթափվել։ Երեկ մենք նամակ ենք ստացել աշխատակազմից, որտեղ նորանշանակ նախարարին «վայ-խարար» են անվանել եւ գրել են․ «Նախարարի աշխատասենյակը վերածվել է արեւելագիտականի բուֆետի, որտեղ ժամերով հավաքվում են նրա ուսանողական ընկերները եւ ժամանակ անցկացնում, իսկ այդ ժամանակ նախարարության աշխատակիցները ժամերով սպասում են ձերդ գերազանցության ընդունարանում, թե երբ կբարեհաճի ընդունել իրենց։ Իսկ ընդունելու դեպքում էլ նրանք ստիպված են նախարարության խնդիրները ներկայացնել անծանոթ մարդկանց՝ իր անթրաշ ընկերների մոտ, որն օրենքի կոպիտ խախտում է, քանի որ կարող է պարունակել ընդհուպ մինչեւ պետական գաղտնիք:

Այս երիտասարդը չի հաստատում նախկինում մշակված ծրագրերը, իսկ իր խորհրդական-վարորդը դա բացատրում է նրանով, թե «նախկինում փող եք գողացել, նախարարը դրա դեմն է առնում»։ Եթե դա իրոք այդպես է, ինչո՞ւ չեն դիմում իրավապահներին: Իսկ ծրագրերը չհաստատելը շատ շուտով բերելու է նրան, որ սփյուռքյան կառույցները, որոնց հետ աշխատել ենք երկար տարիներ, այս խեղկատակների պատճառով հրաժարվելու են աշխատել մեզ հետ»: Նամակն ավարտել են այսպես․ «Հարգելի «Հրապարակ», խնդրում ենք բարձրաձայնել այս խնդիրների մասին, այլապես մենք ստիպված կլինենք դիմել Մխիթար Հայրապետյանի սիրած մեթոդին՝ բաց ձեռքերով կպաշարենք նրա աշխատասենյակը եւ կպահանջենք, որպեսզի մեր բոլորի կողմից սիրված վարչապետը գա եւ տեղում լուծում տա այս խնդրին»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am