Մշակույթի փոխնախարարը ձերբակալվել է 450 միլիոն ռուբլու յուրացման գործով
ՌԲԿ-ի փոխանցմամբ, ՌԴ մշակույթի նախկին փոխնախարար Գրիգորի Պիրումովը ձերբակալվել է 450 միլիոն ռուբլու յուրացման գործով:Այդ միջոցները հատկացվել էին «Պետական Էրմիտաժ» մշակութային հաստատության շենքերի համալիրի ու ֆոնդերի պահպանման շենքի շինարարության համար։ Փոխնախարարի հետ ձերբակալվել է նաեւ Մշակույթի նախարարության գույքի կառավարման եւ ներդրումային քաղաքականության դեպարտամենտի նախկին տնօրեն Բորիս Մազոն եւ «Ռոսպան» ընկերությունների խմբի փաստացի ղեկավար Նիկիտա Կոլեսնիկովը։ Նրանք երեքն էլ նախկինում դատապարտվել էին ՌԴ տարբեր շրջանններում հուշարձանների վերականգնման համար նախատեսված 164 մլն ռուբլու հափշտակման համար։ Կասկածյալները պետական պայմանագիր են կնքել առանց այն իրագործելու մտադրության։
