Rozen Tal խումբը կաջակցի գյումրեցիներին

Հայկական Rozen Tal երաժշտական խումբը միացել է Գյումրու 13 ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նախաձեռնությանը: Մարտի 13-ին տեղի ունեցած համերգի ողջ հասույթը խումբը նվիրաբերում է նախագծի իրականացմանը: «Երբ առաջին քայլերն էին ձեռնարկվում իրականցնելու բարեգործական ակցիան, ես արդեն ունեի ցանկություն մասնակցելու այդ ծրագրին»,- պատմում է խմբի կիթառահար և մեներգիչ Արմեն Եդիգարյանը: Տիգրան Համասյանի` Գյումրիում կայացած համերգի ընթացքում նրանց առաջարկել են միանալ դրամահավաքին` կազմակերպելով համերգ, և խումբը համաձայնել է: Խմբի անդամները նաև կարծիք հայտնեցին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կոմից անցկացվող ամենամյա մարաթոնի ընթացքում հավաքված գումարի որոշ մասն էլ կարելի էր հատկացնել խնդրի վերացմանը: Նման հարցերի լուծումը չի կարելի թողնել բարերարների կամ սրտացավ մարդկանց հույսին, որքան էլ նրանք պատրաստակամ լինեն օգնել: «Եթե համակարգը ճիշտ է աշխատում, ամեն ինչի համար էլ գումար կարելի է գտնել»,- ասում է թմբկահար Նարեկ Թովմասյանը: Հազարավոր ընտանիքներին տնով ապահովելն, իհարկե, հեշտ չէ, սակայն ըստ Rozen Tal-ի` 27 տարվա մեջ որոշ քանակի գումար տնտեսելով կառավարությունը կարող էր գոնե որոշ չափով օգնել անօթևան գյումրեցիներին: Արմենը պատմեց, որ ինքն ամեն օր անցնում է Հաղթանակի զբոսայգով և կտրված ծառերի տեղում տեսնում է շքեղ առանձնատներն ու ավտոտնակները: «Այդ ավտոտնակներից մեկը կառուցելու փոխարեն անօթևան ընտանիքներից գոնե մեկի համար կարելի էր գնել մի բնակարան, ասենք` Գյումրու ծայրամասում»,-ասում է կիթառահարը: Խումբը նշում է, որ թեև Արմենը և բաս կիթառահարը` Հարությունը, ծնունդով Գյումրիից են, սակայն միանշանակ պատրաստ են մասնակցել նաև այլ բարեգործական ակցիաների, եթե լինեն առաջարկներ: Նրանք ասում են, որ իրենց երաժշտությունը կապ չունի կոնկրետ այդ խնդրի հետ, բայց կապված է այդ ընտանիքներից յուրաքանչյուրի և նրանց զգացմունքների հետ: Rozen Tal-ը ձևավորվել է 2015  թ. մայիսին, երբ Արմենի պատկերացումները ապագա խմբի մասին արդեն լիարժեք էին, և կային գրված մի քանի երգեր: Նա Հարությունի հետ սկսեց փորձերը, ապա խմբին միացավ Նարեկը: Rozen Tal-ի առաջին ելույթը կայացել է օգոստոսի 15-ին` հայկական River Fest բացօթյա փառատոնի ընթացքում, իսկ սեպտեմբերին տեղի է ունեցել նրանց առաջին մենահամերգը: Կիթառահարն ասում է, որ իրենց բոլոր երգերում զգացմունքներ են, որ դրվել են ինչ-որ կոնտեքստի մեջ ու դարձել պատմություն: «Մեր համերգին սզբից մինչև վերջ ներկա գտնվողները կհասկանան ընդհանուր կոնցեպտը. ամեն համերգին մենք փորձում ենք ցույց տալ կյանքի զարգացման փուլերը:»,- հավելեց նա: Երաժշտի խոսքերով` երգ գրելիս նա ոգեշնչվում իր իսկ առօրյայով, կենցաղով: Խումբն ունի 15 երգ, որոնցից 2-3-ը ցանկանում են մոտակա ժամանակներս հնարավորության դեպքում ձայնագրել: Նարեկը, Արմենն ու Հարությունը կոչ արեցին անտարբեր չմնալ խնդրի նկատմամբ և հույս հայտնեցին, որ 13 ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը բարեհաջող ավարտ կունենա:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am