Հեշտ չի լինելու արմատախիլ անել կոռումպացված համակարգը ․ Աճեմօղլուն խոստանում է այցելել Երևան

Հայտնի հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն վստահ է, որ Հայաստանում անհրաժեշտ է հասարակական տրանսֆորմացիա, որը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Այս մասին աշխարհահռչակ տնտեսագետը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը ազդեցություն է կրել կոռուպցիոն երևույթներից: «Հայաստանի հասարակության մեջ և արտասահմանում մեծ հույս կա այն առնչությամբ, որ այժմ շրջադարձային կետում ենք գտնվում: Անհրաժեշտ է  հասարակական տրանսֆորմացիա, որը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Իսկ նման փոփոխության կարող է առաջնորդել միայն Հայաստանի հասարակությունը»,- ընդգծել է նա: Դարոն Աճեմօղլուն պատմել է, որ ՀՀ վարչապետը զանգահարել է իրեն և հարցրել, թե արդյոք ցանկանում է օգնել: «Որպես այդ երկրից դուրս գտնվող մեկը՝ չգիտեմ, թե ինչպես ու որքանով կկարողանամ օգնել, սակայն ասացի, որ ուրախ կլինեմ ջանքեր կգործադրել այդ ուղղությամբ: Ցանկանում եմ հարմար պահի այցելել Երևան, սակայն ընտանեկան պատճառներից ելնելով՝ դեռևս անհայտ են ժամկետները: Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում»,- ասել է Աճեմօղլուն` շեշտելով, սակայն, որ միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ հեշտ չի լինելու արմատախիլ անել կոռումպացված համակարգը և վերափոխել կաշառակերության վրա հիմնված քաղաքական համակարգը: «Դա հնարավոր կլինի միայն բազմակողմ մոտեցման և նոր, լավ կրթություն ստացած, իդեալիստ ու ոչ կոռումպացված անձանց՝ քաղաքականություն մուտք գործելու միջոցով»,- հայտարարել է Դարոն Աճեմօղլուն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Դարոն Աճեմօղլուի հետ: «Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,- գրել էր Փաշինյանը

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am