«Եթե այդպես է՝ ի՞նչ կարիք կար հեղափոխության». Բագրատյան

Այսօր Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ի՞նչի համար։ Փաշինյանը նույնիսկ կատակել է վիճակագրական ստի առիթով (Մարկ Տվենի խոսքերն են)։ Բայց վերանշանակել է։ Նիկոլ Փաշինյանը և Հայկական Ժամանակը շուրջ 20 տարի քննադատում էին այդ մարդուն վիճակագրական ստերի համար։ Ավաղ… եթե այդպես է ի՞նչ կարիք կար հեղափոխության։ Ստեփան Մնացականյանն ասել էր 7.5% աճի մասին։ Բա 7.5% աճ տված իշխանությանը վտարու՞մ են։ Հիմա ի՞նչ եք անելու։ Կամ տնտեսական ստերը շարունակվելու են, կամ էլ Փաշինյանի կառավարությունն անկում պետք է արձանագրի։ Նոր իշխանությունները պետք է հետևողական լինեն։ Այլապես կարելի է զրոյացնել վստահության պաշարը։ Օրինակ, քանի կար ասում էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ։ Հետո ՆիկոլՓաշինյանը գնաց մոտը և տեսավ մինչ այդ չտեսած թուղթը։ Է, լավ արեցիր։ Կլինի այդ թուղթը տպենք, որ բոլորը տեսնեն։ Բացի այդ, կլինի որ Արմեն Սարգսյանը կոնկրետ հաշիվ տա, թե ե՞րբ և ո՞րտեղ է հարստացել։ Սկզբից ներկայացավ որպես խոշոր գործարար, հետո հասկացավ, որ դա հարիր չէ նախկին դեսպանին և նախագահին ու ասաց, որ տղաների շնորհքն է։ Հետո հայտարարեց, որ աշխատավարձ չի ուզում։ Հետո մամուլից հուշեցին, որ եղբայր աշխ-ձ պիտի ուզես, որ պետության առաջ հաշվետու լինես, այլապես հարց է ծագում ո՞վ է քեզ վճարում։ Չ՞է որ այս մարդը նախագահ է։ Խոսք են տվել բացահայտել մարտի 1-ը։ Խնդիրը սա է. ո՞վ է կրակելու հրաման տվել։ Վաղն էլ ս՞ա ենք պարտակելու։ Հուսով եմ, որ այս ամենին կավելանա նախկին իշխանությունների սարքած մազութի գործը։ 3 տարի քաշքշելուց հետո, տեսնելով որ իմ մասով նման գործ չկա (դա էր պակաս, չ՞է որ ես եմ լուծել 24-ժամյա հոսանքի մատակարարման խնդիրը) մի կողմ քաշվեցին. նյարդերս ուտելուց հետո։ Դրանից հետո դիմել եմ դատախազություն։ եթե գործ չկա, ապա դատեք այդ մի քանի կլյաուզնիկին։ Դատախազն ինձ գրեց, որ այդ կլյաուզնիկները բացատրություն են գրել, որ կատակ են արել։ Իսկ ինձ հնարավորություն չտրվեց այս ամենը Հ1-ով հայտարարել։ Բայց այստեղ էլ պատվիրատու կար։ Ո՞վ էր։ Գրել է նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am