Օսիպյանը մտադիր չէ խոշտանգման գործով հայտնի Աշոտ Կարապետյանին վերադարձնել համակարգ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտադիր չէ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերադարձնել ոստիկանության համակարգ։ NEWS.am–ի հետ զրույցում ոստիկանապետը հավաստիացրել է, որ իր օրակարգում նման հարց չկա։ Մինչդեռ շարունակվում են լուրեր շրջանառվել, թե Աշոտ Կարապետյանի թեկնածությունը դիտարկվել է Օսիպյանի տեղակալի պաշտոնում։ Կան տեղեկություններ նաեւ, որ այդ լուրերը շրջանառության մեջ է դրել հենց Աշոտ Կարապետյանը։ Հիշեցնենք, որ վերջինս պաշտոնանկ է եղել 2016 թվականի օգոստոսին Սարի թաղում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների պատճառով։ Աշոտ Կարապետյանը համակարգում էր իրավապահների ծառայությունը, որի ընթացքում բախվեց երկու կողմը։ Սարի թաղը վերածվել էր ռազմադաշտի։ Բախումների հետեւանքով մարմնական տարբեր աստիճան ի վնասվածքներ էին ստացել նաեւ լրագրողները։ Վլադիմիր Գասպարյանը նախ խիստ նկատողություն էր հայտարարել Կարապետյանին, ապա օրեր անց նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից։ Բացի այդ՝ Կարապետյանը հանրության լայն զանգվածներին հայտնի է մարդկանց խոշտանգելու իր հակումներով։ 14 տարի առաջ ցույցերի մասնակից Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու գործը հասավ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի արդյունքում ՄԻԵԴ–ը Հայաստանին պարտավորեցրեց որպես փոխհատուցում Գրիշա Վիրաբյանին վճարել 31 հազար եվրո։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am