Ով է կապկպված և այրված տղամարդը. նրա մարմնին տարբեր դաջվածքներ են եղել . նկարներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով։ 2018 թվականի մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ 3-րդ գյուղից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին՝ փոսի մեջ, այրված դի կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննության ընթացքում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Հին խճուղի փողոցի՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ տանը կից քարի արտադրամասի դիմացի ճանապարհահատվածից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել է անձը չպարզված, մետաղական լարով կապված և այրված արական սեռի դիակ: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել են նաև կտրած-ծակած վնասվածքներ։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության դեպքի առթիվ, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են մեծածավալ անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը և սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական տվյալներով՝ տուժածը 25-30 տարեկան, միջին կազմվածքի տղամարդ է, ով ունեցել է մշակված մորուք։ Դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ, մասնավորապես՝ ուսահոդերի շրջանին՝ ութանկյուն դաջվածքներ, աջ բազկին դաջված դիմանկար՝ նմանեցվում է Հիսուսին, աջ և ձախ ծնկահոդերին՝ աստղանման դաջվածք։ Կից հրապարկում ենք տուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները և խնդրում բոլոր նրանց, ովքեր կճանաչեն դրանք կամ որևէ տեղեկություն ունեն տուժողի ինքնության վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am