Ինչ են սպասում Էրդողանն ու Ալիևը Փաշինյանից

«Անկարան սպասում է, թե երբ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ մոտեցում և ողջամտություն կցուցաբերի», Լոնդոնում՝ Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն՝ առանց մանրամասնելու, թե խելամիտ դիրքորոշում ասելով ինչ է ակնկալում հայկական կողմից: «Թուրքիան սատարում է Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարօրությանը ուղղված բոլոր ջանքերը: Այս դրական պատկերից դուրս մնացած միակ երկիրը Հայաստանն է: Մենք սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ մոտեցում և ողջամտություն կցուցաբերի», - ասել է նա: Բավական հպանցիկ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, Ռեջեփ Էրդողանն առավել կենտրոնացել է մերձավորարևելյան հակամարտությունների և Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և այդ քաղաքում դեսպանատուն բացելու՝ Միացյալ Նահանգների որոշման վրա: Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո պաշտոնական Անկարայի կողմից սա արդեն երկրորդ հայտարարությունն է ուղղված Հայաստանի նոր ղեկավարությանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էր արձագանքել առանց նախապայմանների Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու՝ Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանը: Վարչապետ Յըլդըրըմը մայիսի 11-ին, ուրբաթօրյա աղոթքից դուրս գալիս, պատասխանելով լրագրողների հարցրերին, անդրադարձել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Յըլդըրըմը, մասնավորապես, ասել էր. «Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, հատկապես մեր հարևանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»: Այն, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը նոր «հնարավորություն» է նաև Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ ղարաբաղյան կարգավորման շուրջ՝ դա պարզից էլ պարզ է: Թուրքիայի վարչապետը, ապա նախագահն իրար հաջորդելով ուղերձներ են հղում պաշտոնական Երևանին, թե «խելամիտ» քայլեր են ակնկալում: Իսկ ո՞րն է այդ խելամիտ քայլը: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է ղարաբաղյան կարգավորման հարցում ադրբեջանանպաստ լուծման ակնկալիքներին, որը նրանք մշտապես են սպասել, այժմ էլ բացառություն չի լինի: Սակայն առավել անհասկանալի է, եթե չասենք՝ անհեթեթ պաշտոնական Անկարայի կողմից դիտարկումը, թե Հայաստանը պետք է հրաժարվի «Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից»: Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանի որևէ իշխանություն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունեցել ու չի ներկայացրել: Ավելին, անգամ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների տապալումից հետո պաշտոնական Երևանը թե՛ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով, թե՛ այժմ Նիկոլ Փաշինյանի մակարդակով հայտարարել են, որ Երևանը պատրաստ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ առանց նախապայմանների: Հետևաբար, Անկարայից հնչող՝ Թուրքիայի նկատմամբ «տարածքային» հարցերում խոհեմության կոչերը խիստ անհեթեթ են, եթե չասենք զավեշտալի: Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am