Հորդորիր Գարեգին Չուգասզյանին՝ դադարեցնել հացադուլը, և մյուսներին՝ դադարեցնել փողոցներ փակելը. բաց նամակ Սեֆիլյանին.aravot.am

Ողջույն, Ժիրայր

Ենթադրում եմ՝ ինչ զգացողություններ կարող ես ունենալ այս օրերին: Իսկ մենք՝ դրսիններս, մի կողմից ապրում ենք ՀՀԿ իշխանության տապալման ուրախությունը, մյուս կողմից՝ շատ լավ գիտակցում ենք, որ այդ ուրախությունը չի կարող լիարժեք լինել, քանի դեռ այդ իշխանության վերջին մետաստազը չի ոչնչացվել: Եվ հենց երկրորդի պատճառով է, որ դու, քո զինակից մյուս ընկերները և մնացյալ քաղբանտարկյալները դեռևս ազատության մեջ չեն: Ժիրայր ջան, կարծում եմ՝ տեղյակ ես, որ Գարեգին Չուգասզյանը հացադուլի մեջ է արդեն 23 օր: Նա հյուծված է, և պարզ է, որ այդ հյուծվածությունը կարող է խիստ վտանգել նրա առողջությունը: Համացանցում տարածված նրա նկարներն արդեն իսկ լավ տրամադրություն չեն ներշնչում: Մեծապես գնահատելի է Գարեգին Չուգասզյանի անձնազոհությունը ձեր բոլորիդ ազատության համար: Սակայն մի՞թե մարդկային կյանքն այդքան էժան մի բան է՝ այս հանգրվանում զոհ տալու համար: Իսկ հանգրվանը, կրկնում եմ, հետևյալն է. ունենք նոր իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և այս իշխանությունը ամեն օր դժվար քայլերով առաջ է գնում Սերժ Սարգսյանի իշխանության փտած արմատները մեկ-մեկ հողից հանելու համար, որպեսզի նույն այդ հողում մեր երազների երկրի սերմերը ցանի: Եվ այս ճանապարհին պետք չէ, որ մենք զոհեր ունենանք կամ տկար մարմնով զինվորներ: Խնդրում եմ, Ժիրայր, կոչ արա Չուգասզյանին՝ հացադուլը դադարեցնելու: Հացադուլը պայքարի ծայրահեղ միջոց է և գուցե իմաստ ունենար, եթե այսօր մենք չունենայինք այն, ինչ ունենք: Իսկ ունենք մի իրավիճակ, որի համար տարիներ շարունակ պայքարել ենք ու վերջապես ձեռք բերել: Ով՝ ով, դու լավ գիտես, վստահ եմ՝ հրաշալի հասկանում ես, թե ինչ է նշանակում պահել դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը: Մեր հակառակորդը, նույն ինքը՝ ՀՀԿ-ն, դեռ իր ազդեցությունն է բանեցնում իր իսկ նշանակած դատավորների, ողջ դատական համակարգի վրա, իսկ գլխավոր դատախազը հայտարարում է, թե երկրում քաղբանտարկյալներ չկան: Եվ այս պայմաններում, ներիր եղբայր, ի՞նչ է պահանջում Գարեգին Չուգասզյանը, ի՞նչ են պահանջում Արշակունյաց պողոտան փակողները: Այս օրերին, երբ նոր իշխանությունն ընդամենը մեկ շաբաթվա կյանք ունի, նման գործողությունները՝ հացադուլը, փողոցներ փակելը, միայն կարող են հարված հասցնել նոր կառավարության մեջքին, ուրիշ ոչինչ:   Մանրամասները՝ aravot.am

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am