Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին

Այնտեղ՝ Արցախում ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը: Այն նախատեսված է ոչ թե հակառակորդի չեզոքացման, այլ ոչնչացման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ Շահեն Դանիելյանը, որը 2016 թվականի ապրիլի 2-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո մեկնել է Ստեփանակերտ օգնելու տեղի բժիշկներին:   Նրա խոսքով՝ զինվորներից շատերի մոտ համակցված վիրավորումներ էին. բարոտրավմա, տերմոտրավմա, կոտրվածքներ, բեկորային վիրավորումներ: Հայ բժիշկներն առաջին անգամ էին տեսնում այսպիսի վնասվածքներ: Սակայն նրանք կարողացան իրենց գործն անել: Շահեն Դանիելյանի՝ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում մահվան ոչ մի դեպք չի եղել: Այսինքն՝ բոլոր վիրավորները, որոնց հաջողվել է հիվանդանոց բերել, փրկվել են: Ում անհրաժեշտ էր, Երեւան են տեղափոխել: Ապրիլի 2-ին Շահեն Դանիելյանի ծննդյան օրն է: Եվ 2016 թվականի այդ օրը նա առավոտից շնորհավորանքներ էր ստանում ազգականներից ու ընկերներից, այդ թվում՝ Արցախից, քանի որ ինքն էլ ծնունդով այնտեղից է: Վաղ առավոտյան նրա արցախցի ընկերներն էլ դեռեւս ոչ մի բան չգիտեին: Բայց երբ կեսօրին մոտ Երեւանում հայտնի դարձավ հարձակման մասին, նա կրկին կապ հաստատեց Ղարաբաղի ընկերների հետ եւ իմացավ, որ հավաքագրում է ընթանում: Նա չէր կարող Երեւանում մնալ, եւ չնայած «Իզմիրլյան» ԲԿ-ում արդեն Ստեփանակերտ մեկնելու համար խումբ էին պատրաստում, նա ավելի վաղ մեկնեց՝ չսպասելով մյուսներին, եւ արդեն ապրիլի 3-ին Ստեփանակերտում էր: «Ես Ստեփանակերտ մտա եւ չգիտեի ուր գնալ՝ հոսպիտալ, թե Հանրապետական հիվանդանոց: Ճանապարհն ամեն դեպքում անցնում էր Հանրապետական հիվանդանոցի մոտով, եւ որոշեցի մտնել, իմանալ՝ արդյոք օգնության կարիք կա: Հենց այդ պահին ԲԿ տնօրեն Կարեն Բազյանը անձնակազմի հետ խորհրդակցություն էր անցկացնում: Նա բոլոր ծառայություններին կարգադրում էր պատրաստվել վիրավորների մեծ հոսքի ընդունման»,- պատմում է նա: Ավարտելով՝ Բազյանը դիմել է Շահեն Դանիելյանին՝ ասելով. «Բարի գալուստ, բժիշկ, հագուստդ փոխի ու գործի անցի»: Այսպես ուրոլոգը մնաց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում: Երիտասարդ բժիշկը հիշում է, որ հիվանդանոցի կին անձնակազմից գրեթե բոլորի ամուսինները, եղբայրները կամ երեխաները սահմանին էին: Շատերը նրանցից ոչ մի տեղեկություն չունեին: Սակայն անհողդողդ էին աշխատում: Երբեմն միայն վիրավորներին հարցնում էին՝ նրանց արդյոք որեւէ բան հայտնի է իրենց հարազատներից: Ուրոլոգը մյուս վիրաբույժներին օգնել է համակցված վիրավորումների ժամանակ: Զուտ ուրոլոգիական միայն մեկ վիրահատություն է կատարել՝ առաջին փուլը, որից հետո վիրավորին Երեւան են տեղափոխել՝ «Իզմիրլյան» ԲԿ: Վիրահատության երկրորդ փուլը կատարել են Արթուր Գրաբսկին եւ Համլետ Դվոյանը: Զինծառայողը լիովին վերականգնվել է եւ նույնիսկ ծառայությունը շարունակել: Շահեն Դանիելյանը հիմա հիշում է, որ այն օրերին Լեռնային Ղարաբաղ բժիշկների խմբեր էին գալիս երեւանյան բոլոր բժշկական կենտրոններից: Եվ բոլորը բերում էին անհրաժեշտ դեղորայք, բժշկական պարագաներ: Չնայած ռազմական բժշկության ռազմավարությունը փուլային մոտեցում է նախատեսում, եւ նեղ մասնագետներն աշխատում են վերջին փուլում, այն օրերին Ղարաբաղում աշխատում էին ե՛ւ անոթային վիրաբույժներ, ե՛ւ այրվածքաբաններ, ե՛ւ միկրո- ու նեյրովիրաբույժներ: Նրանց տեղաբաշխել էին Արցախի բոլոր հոսպիտալներում ու բժշկական կենտրոններում: Երիտասարդ բժիշկը նշում է, որ բժիշկների թվում ինքը վերջինն է, որ պետք է խոսի այն օրերի մասին. «Ես այնտեղ տեսել եմ իմ ավագ ուսուցիչներին: Ես հանդիպեցի Միքայելյանի անվան ինստիտուտից Սերգեյ Հակոբյանին: Հարցրեցի. «Դուք ի՞նչ եք անում այստեղ», ինչին նա պատասխանեց. «Առաջին պատերազմից չավարտած գործեր ունեմ»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am