Սոչիի գլխավոր արձանագրումը Փաշինյան-Պուտին հայացքների ներքո

Սոչիում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին առաջին հանդիպումը: «Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույնքան հետևողականորեն, ինչպես եղել է մինչ այժմ», մասնավորապես ասաց ՌԴ նախագահը: Ռուսաստանը «դիտարկում է Հայաստանը որպես տարածաշրջանում մեր մերձավորագույն գործընկեր և դաշնակից», ասաց Պուտինը՝ հավելելով, որ դա վերաբերում է և՛ տնտեսական փոխգործողությանը, և՛ անվտանգության հարցերին: Նա հույս հայտնեց, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունում վերջին շրջանում դրսևորվող «շատ լավ արդյունքները» կհաջողվի «ոչ միայն պահպանել, այլև բազմապատկել»: Փաշինյանը հայտնեց, որ քննարկման առանցքում որոշ հարցեր են, նա հավելեց․ «Բայց ինչը քննարկման ենթակա չէ՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններն են»։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, և «ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել ու հուսով եմ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները», հավելեց Հայաստանի վարչապետը: «Մեծ ցանկություն ունենք՝ նոր իմպուլս հաղորդելու մեր հարաբերություններին, ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային ու տնտեսական առումով։ Հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ», - ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի ներքին քաղաքական հարցերի առնչությամբ՝ կարծիք հայտնելով, որ «դա շատ կառուցողական դիրքորոշում էր, որը լավ վերաբերմունքի է արժանացել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև հասարակության մակարդակում»: «Դուք գիտեք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերը: Վերջին շրջանում նկատվում է նաև ապրանքաշրջանառության աճ, սա շատ լավ միտում է, և հուսով եմ, մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել սա, այլև կրկնապատկել»: ՌԴ նախագահը հատուկ կարևորեց միջազգային կառույցներում Երևանի և Մոսկվայի համագործակցությունը․ Սերժ Սարգսյանի օրոք, հիշեցնենք, Հայաստանը որպես կանոն Ռուսաստանին էր պաշտպանում՝ սկսած Ղրիմի հարցից մինչև Սկրիպալի դեմ մահափորձը: «Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչև այժմ: Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով և՛ անվտանգության, և՛ տնտեսական զարգացման ոլորտներում», - նշեց Վլադիմիր Պուտինը: Ուշագրավ էր, որ Փաշինյանն անընդհատ վստահեցնել, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն իր իշխանության օրոք կամրապնդվեն․ - «Որևէ մեկը երբեք կասկածի տակ չի դրել և, կարծում եմ, չի էլ դնի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը: Մենք տրամադրված ենք, մեծ էներգիա կա նոր խթան հաղորդելու մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում»: Փաշինյանն արդեն որերորդ անգամ անդրադառնում է թավշյա հեղափոխության օրերին պաշտոնական Մոսկվայի կեցվածքին, նա Պուտինի հետ հանդիպման առիթն էլ բաց չթողեց: «Շատ բարձր ենք գնահատում այն հավասարակշռված դիրքորոշումը, որ Ռուսաստանը ցուցաբերեց մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում: Կարծում եմ, դա շատ կառուցողական դիրքորոշում էր և շատ բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության կողմից, այլ նաև հայաստանյան հասարակությունում»: Այնուհետև Փաշինյանն ու Պուտինը բանակցեցին փակ դռների հետևում: Երեկ ավելի վաղ Փաշինյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի,Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Բացառություն էր միայն Եվրասիական միության անդամ Ղազախստանը, որի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպում տեղի չունեցավ: Արդեն Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին Պուտինը միության անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ նորից հատուկ ողջունեց Փաշինյանին: Վերջինս ելույթ ունեցավ Եվրասիական խորհրդի նիստում՝ ասելով․ «Հայաստանում խաղաղ իշխանափոխություն է տեղի ունեցել, ինչի մասին, կարծում ենք, լավ իրազեկված եք: Մենք արդեն Կառավարություն ենք ձևավորել, որի ծրագիրը կոնցեպտուալ առումով չի նախատեսելու արտաքին քաղաքականության ռևերսներ: Հաստատում եմ Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարումը, այդ թվում եվրասիական տնտեսական միությունում»: Ուշագրավ էր նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սոչիում: Լուկաշենկոն ողջագուրվեց Փաշինյանի հետ, սեղմեց նրա երկու ձեռքը, ապա մի որոշ ժամանակ բաց չէր թողնում Փաշինյանի ձեռքերը: Նա շնորհավորեց ընտրվելու կապակցությամբ՝ գովեստի խոսքեր ասելով. «Ապրեք դուք: Շնորհավորում եմ այն կապակցությամբ, որ բավականին արժանապատիվ և ճիշտ կերպով դուրս եկաք այդ իրավիճակից: Մենք ուրախ ենք ձեզ համար»: Պարզ է, որ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը ճանաչողական պետք է լիներ, և եթե իհարկե, հնարավոր է, որ ավելի լուրջ հարցերը՝ սկսած Ղարաբաղյան խնդրից մինչև Հայաստանին զենքի վաճառք, կամ տնտեսական հարաբերություններ՝ փակ դռների հետևում քննարկվեին: Ընդհանուր առմամբ, Սոչիի մթնոլորտը սովորական էր իհարկե ու կարևոր է լինելու՝ մեկնարկից հետո շարունակությունը: Փաշինյանի հեղափոխությունը ցույց տվեց, որ նա ոչ միայն արտաքին քաղաքական ուղղությամբ կտրուկ շարժումներ չի անելու, այլև՝ խիստ կարևորում է Մոսկվայի հետ հարաբերությունների էլ ավելի խորացումը: Նա թե՛ վարչապետությունը՝ Հանրապետության հրապարակում, թե՛ վարչապետի պաշտոնը ստանձնելու հետո անվերջ վստահեցնում է, որ ընդդեմ Ռուսաստանի որևէ քայլ չի անելու և ավելին՝ հակված է ավելի խորացնել այդ հարաբերությունները: Հետևաբար` առաջանում է մի եզրահանգման անհրաժեշտություն՝ Նիկոլի հեղափոխությունը ստացել, եթե չասենք՝ վայելել է Պուտինի աջակցությունը: Երեկ Սոչիում գոնե հրապարակային հայտարարություններից ու ընդհանուր մթնոլորտից միայն դա կարելի էր եզրակացնել: Մնացածն արդեն կերևա ընթացքում... Թամար Բագրատունի

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am