Ահաբեկչություն՝ Կոտ դ՝Իվուարում
Կիրակի հրաձգություն է տեղի ունեցել Կոտ դ՝Իվուարի հարավային Գրան-Բասան առողջարանային քաղաքում։ ՆԳՆ տվյալներով՝ ահաբեկչական հարձակման են ենթարկվել 3 հյուրանոցներ, 6 գրոհայիններ ոչնչացվել են։ Երկրի նախագահ Ալասան Ուատարան հայտարարել է, որ հարձակման զոհ է դարձել 16 մարդ, այդ թվում՝ 14-ը քաղաքացիական։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական կազմակերպությունը։ Նշվում է, որ զոհվել են Ֆրանսիայի և Գերմանիայի մեկական քաղաքացիներ
