Մի՞թե մենք հերթական անգամ մեր պատմության մեջ դատապարտված ենք բաժանվել իշխանությանը տիրացած «բոլշևիկների» և հալածանքների ենթարկվող «մենշևիկների»

Ասում են, որ մեզանում տեղի է ունեցել ՙՙսիրո և համերաշխության հեղափոխություն՚՚: Ինձ համար այդ բնութագրությունը համոզիչ չէ, քանզի իրականում մեր հեղափոխության հիմնական կարգախոսը Սերժ Սարգսյանին և նրա բանդային անվերապահորեն մերժելու մասին կարգախոսն էր: Այդուհանդերձ պատրաստ եմ ընդունել սիրով և համերաշխությամբ տոգորվելու առաջարկությունը: Պատրաստ եմ, եթե սերը և համերաշխությունը տարածվեն ոչ թե Հայաստանին և հայ ժողովրդին անդառնալի կորուստներ պատճառած ավազակ չինովնիկների ու օլիգարխների վրա, այլ հասեագրվեն մեր բազմաչարչար ժողովրդին, ինչպես նաև մեր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար բանտերում այսօր դեռ պահվող հայորդիներին: Դրանց մեր ժողովուրդը կոչել է ՙՙՍասնա Ծռեր՚՚: Բոլորին է կոչել այդպես: Ոչ միայն նրանց, ովքեր գրավեցին ՊՊԾ շենքը, այլ բոլոր նրանց, ովքեր ապստամբվեցին սեփական ժողովրդին պատերազմ հայտարարած ռեժիմի դեմ՝ սեփական անձնազոհ քայլերով արթնացնելով մարդկանց սրտերում հանցավոր ռեժիմը տապալելու դառնաշունչ վճռականություն՝ Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Գևորգ, Շանթ, ,,Տիգրան Մեծ՚՚ ջոկատի Վովա, Խաչիկ և, և, և... Այդ իմ ընկերները նախապատրաստեցին հեղափոխությունն ու Սերժի տապալումը, նրանք իրենց ապստամբական գործողություններով ցանեցին ժողովրդի սրտում ռեժիմից ամեն գնով ազատագրվելու վճռականության այն սերմերը, որոնք, ինչպես ես կանխատեսում էի դեռ Հանրային փրկության ճակատի ստեղծման ժամանակ, 2018 թվականի գարնանամուտին պետք է բերեին և բերեցին իրենց պտուղները: Ինչու՞ է ուշանում այդ դեպքում նոր իշխանությունների սիրո և համերաշխության դրսևորումը նրանց նկատմամբ: Չէ՞ որ հեղափոխությունը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, դատապարտված է վերածվելու թերմիդորի և պարտվելու, եթե հեղափոխական համերաշխության հրամայականը փոխարինվում է համընդհանուր սիրո կեղծ քարոզչությամբ, եթե հեղափոխականների իշխանության լծակներին տիրապետող խումբը անտեսում է իր համար ճանապարհ հարթած հեղափոխականներին.... Այս մտքերով էի ես այցելել արդեն քսան օր է հացադուլի մեջ գտնվող ընկերոջս՝ Գարեգին Չուքասզյանին: Նրա առողջավիճակը ինձ ուղղակի ցնցեց և ստիպեց ընկղմվել տագնապահարույց մտքերի մեջ. Մի՞թե մենք հերթական անգամ մեր պատմության մեջ դատապարտված ենք բաժանվել իշխանությանը տիրացած ՙՙբոլշևիկների՚՚ և հալածանքների ենթարկվող ՙՙմենշևիկների՚՚: Մի՞թե հնարավոր չէ խուսափել այն իրավիճակից, երբ հեղափոխությունը խժռում է իր ակունքներում կանգնած մտածողներին: Գարեգինին պետք է շտապ հանել հացադուլից... Քաղաքագետ  Հմայակ Հովհաննիսյանի գրառումը

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am