ՀՀԿ-ն անցել է հակահեղափոխական օպերացիայի

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ընդդիմություն դարձած Հանրապետական կուսակցությունը հակահեղափոխական գործընթացի մեկնարկ է տվել։ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ-ական պատգամավորները կառավարության նիստերը բաց անցկացնելու նախաձեռնությունն են պաշտպանում: Բառացիորեն մեկ ամիս առաջ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան էր բերվել Արդարադատության նոր նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ, ՀՀԿ-ականներն էլ կողմ էին քվեարկել դրան: Եւ ոչ միայն կողմ էին քվեարկել, այլ եռանդուն պաշտպանում էին այդ նախաձեռնությունը՝ հիմնավորելով, որ այն առավել ժողովրդավար է, քանի որ ազատ եւ անկաշկանդ քննարկումների հնարավորություն է տալիս։ Մինչդեռ բաց նիստերում նախարարներն ու գործադիրի ներկայացուցիչները կաշկանդվում են լրագրողների հսկող հայացքների ներքո նման քննարկումներ ունենալ։Օրենքով արգելվել էր ոչ միայն լրագրողների, այլ նաև մի շարք կառույցների ղեկավարների մասնակցությունը կառավարության նիստերին, աղմուկ բարձրացավ, հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ արգելքի որոշումը։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո կառավարության նիստերը նորից բաց են անցկացվում: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով է բերել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի ՄԻՊ-ը, ով զրկվել էր կառավարության նիստերին մասնակցելու հնարավորությունից և միայն վարչապետի հրավերով կարող էր մասնակցել դրանց, նորից կկարողանա մասնակցել կառավարության նիստերին: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ պետք է բոլոր օրենքներում փոփոխություններ կատարվեն եւ Մարդու իրավունքների պաշտպանն առանց որևէ մեկի հրավերի անհրաժեշտության իր հայեցողությամբ մասնակցի կառավարության նիստերին: ՄԻՊ Արման Թաթոյանը, ով դրական էր գնահատել այն, որ կառավարության նիստերը դռնփակ էին անցկացվում, այսօր մանրամասնեց, թե ինչու էր այլ դիրքորոշում ցուցաբերել: «Երբ որոշում էր կայացվել, որ անկախ բոլոր մարմինների մասնակցությունը կառավարության նիստերին բացառվելու է, ես չէի ուզենա մասնակցել այդ կառավարության նիստին: Դրա համար ես այդ ժամանակ դրական կարծիք էի տվել, ոչ մի անկախ մարմին չէր լինում, ես գնայի այնտեղ ի՞նչ անեի: Դա կարող էր սխալ կարծիք ստեղծել կառավարության հետ իմ առնչությունների վերաբերյալ»,- ասաց Թաթոյանը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կատարել փոփոխություններ, որ ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանը, այլ նաև Գլխավոր դատախազը և մյուսները նույնպես անարգել մասնակցեն կառավարության նիստերին: «Եթե մենք իրականում քաղաքականության փոփոխություն ենք արձանագրում, Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ դերն ընդգծելով հանդերձ, միաժամանակ պետք է հասկանանք, որ եթե դռնբացությունը կա, ապա այն պետք է հրատապ ռեժիմով վերաբերի ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանին, այլև Գլխավոր դատախազին, մյուս մարմիններին, որոնք այնտեղ ներկա էին գտնվում»,- ասաց նա: Արդեն ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ում չեն գնալու սրացումների ու ժողովրդահաճո գործելաոճ են ընտրելու, հնարավորինս խափանելով նաեւ Նիկոլ Փաշինյանի պլանավորած արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այդ մասին էլ Կոստանյանը խոստովանեց, որ դրանք ինքնանպատակ չեն և ընտրությունները պետք է լուծեն քաղաքական խնդիր։ «Եթե քաղաքական իրավիճակը և քաղաքական դասավորվածությունը այնպիսին է, որ կլինի ընդդիմություն, կլինի իշխանություն, երկուսի գործողությունները ուղղված են բացառապես երկրի բարօրությանը, հետևաբար, իմ խորին համոզմամբ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա», - հայտարարեց Կոստանյանը։ Ո՞ր դեպքում կարող է քաղաքական անհրաժեշտություն առաջանալ, պատգամավորը պատասխանեց.«Ինձ համար, քաղաքական անհրաժեշտությունը բացառապես պայմանավորված կլինի խորհրդարան և կառավարություն հակասությամբ, բայց հակասություն՝ որպես ինքննպատակ դրսևորվող։ Սակայն ես վստահ եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կառավարություն-ԱԺ հակասություն չեն կարող ունենալ, նրանք պետք է գործեն հանուն գաղափարի»։ Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am