Փաշինյանը հասցրեց նյարդայնացնել Ալիևին. Նրանց առաջիկա հանդիպումը ծանր կլինի

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություններին։ Նա, մասնավորապես ասել է. «Ադրբեջանը դեռ հույս ունի, որ Հայաստանի քաղաքական նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդների սխալները, կվարի առողջ դիվանագիտական քաղաքականություն»: Հաջիևը նաև ասել է, թե ափսոսում է, որ «Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի վերաբերյալ հանդես է գալիս հակասական հայտարարություններով»: Մի կարևոր հանգամանք. դեռ օրեր առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը մի շատ կարևոր հայտարարություն արեց, որը Ալիևին կարող էր հունից հանել... Փաշինյանը նշեց. «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ի վերջո դառնալու է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս»: Այս հայտարարությունը ուղիղ նշանակում էր, որ Փաշինյանը՝ արդեն նախկին իշխանության համեմատ կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան բանակցություններում: Ավելին, այս հայտարարությունից մի քանի օր անց՝ մայիսի 9-ին Փաշինյանը մեկնեց Արցախ, փաստացի, կարևորելով Արցախն ու այնտեղ ուշագրավ հայտարարություններ արեց միջազգային ԶԼՄ-ների առջև: Փաշինյանը Ստեփանակերտում նախ ֆիքսեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը անհրաժեշտություն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը: Նա հավելեց, որ հայկական կողմերը միշտ էլ հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու դիրքերից, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ: «Ես կարծում եմ, որ և Ադրբեջանը, և միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրեն, որ Հայաստանն ու  Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի, առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդն ու ազգը միասնական է առավել քան երբևէ: Այսինքն, Փաշինյանն ընդգծեց, որ Արցախի անունից պետք է խոսեն Արցախի իշխանությունները, ասել է թե՝Հայաստանն իր վրա չի կարող վերցնել բոլոր հարցերի պատասխանը տալու պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն է հրավիրել Ստեփանակերտում, որին ներկա էին հայաստանյան, արցախյան և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և այն հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Արցախ, այլ ոչ թե որևէ գերտերություն, վերջինս ժպիտով արձագանքեց. «Իսկ ինչու՞ է ձեզ թվում, թե Արցախը գերտերություն չէ»: Ըստ Փաշինյանի՝ փաստն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է օգտագործել ռազմական հռետորաբանություն, ինչը ինքն իրենով բացառում է խնդրի կարգավորում, որովհետև չի կարող լինել խնդրի կարգավորում, երբ կողմերից մեկը հայտարարում է մյուս կողմին ոչնչացնելու իր մտադրության մասին: «Այդ պայմաններում մեր անելիքն երկուսն է: Ավելի ուժեղացնել Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը և երկրորդ` միջազգային հանրությանը կոչ անել, որպեսզի նա Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ: Ադրբեջանը և միջազգային հանրությունը պետք շատ հստակ արձանագրեն, որ Հայաստանը և Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի և առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդը միասնական է առավել, քան երբևէ»: Արձանագրենք, որ Արցախում ԼՂ խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խիստ կարևոր էին, սլաքներն, ինչպես ասում են՝ ճիշտ էին ուղղված: Բաքուն այսօր, սկսել է դրանց հակադիր հայտարարություններ անել՝ հույս ունենալով բանակցություններում Սերժ Սարգսյանից ավելի ուժեղ բանակցող չի հայտնվի հայկական կողմից: Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am