Ռուսական հետք Նիկոլի հեղափոխությունում. Ով է համոզել Սարգսյանին հանձնել իշխանությունը. BBC-ի բացահայտումը

Այս ամենը նման չէր Մոսկվայի բնութագրերին Միջազգային մամուլի հրապարակումները ինտենսիվ կերպով շարունակում են վերլուծել հայկական հեղափոխության պատճառները: Ուշագրավ, եթե չասենք՝ սենսացիոն բացահայտումներով է հանդես եկել BBC-ն: Ծավալուն հոդվածում նախ նշվում է, որ Կրեմլը զուսպ արձագանքեց Երևանում տեղի ունեցող իրադարձություններին` չհամեմատելով դրանք թավշյա հեղափոխությունների հետ: Ինչո՞ւ և ի՞նչ դեր այս անգամ խաղաց Մոսկվան, ըստ aravot.am-ի նման հարցադրում է արել BBC-ի ռուսական ծառայությունը` «Պուտին և Փաշինյան. ո՞վ բաց թողեց հայկական հեղափոխությունը Կրեմլում» խորագրով հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև: Պուտինը մայիսի 8-ին շնորհավորել էր Հայաստանի նոր վարչապետին ընտրվելու կապակցությամբ, իսկ ցույցերի ժամանակ, որոնց առաջնորդը Փաշինյանն էր, զերծ էր մնացել գնահատականներ տալուց: Կրեմլն այնքան էր փորձում ընդգծել, որ չեզոք վերաբերմունք ունի երևանյան իրադարձությունների հանդեպ, որ մեկնաբանեց «Ռոսնեֆտ»-ի մամլո քարտուղար Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը, որը Հայաստանում իշխանափոխությունը համեմատել էր Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ և Հայաստանին համարել «բեռ» Ռուսաստանի համար: Հայտարարությունները «անհաջող են և անհարմար», ոչ մի ընդհանուր բան չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ` անցած շաբաթ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի ուշ Լեոնտևը երկրի ղեկավարությանը պաշտոնական ներողություն ուղարկեց իր խոսքերի համար: Ռուսական հեռուստաալիքները ևս չքննադատեցին երևանյան ցույցերը և դրանց առաջնորդին, իսկ Պուտինը ցույցերը որակեց որպես «Հայաստանի ներքին գործ»: Ահա հոդվածում գալիս են այն եզրակացության, որ այս ամենը նման չէ այն բնութագրերին, որոնք Ռուսաստանը տվել է Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությանը» կամ 2014թ. Ուկրաինայի «Եվրոմայդանին», որից հետո ապաստան տվեց նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, բռնակցեց Ղրիմը և դարձավ հակամարտության մասնակից երկրի արևելքում: Պուտինը Փաշինյանի հետ հանդիպեց Սոչիում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի շրջանակում և ասաց, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության «շատ լավ արդյունքները պետք է ոչ միայն պահպանել, այլ կրկնապատկել»: Ինչո՞վ է պայմանավորված նման բարեհաճությունը «թավշյա հեղափոխության» արդյունքի հանդեպ: Ովքեր են զբաղվել հեղափոխությամբ Նախագահի վարչակազմի նախկին աշխատակիցը, որը լիազորված չէ մեկնաբանություններ տալ ԶԼՄ-ներին, BBC-ին ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների գործառույթները համակարգել են միանգամից մի քանի պետական մարմիններ, հիմնականում արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերով զբաղվող նախագահի վարչությունը` Վլադիմիր Չերնովի գլխավորությամբ: «Նման իրավիճակներում, ինչպիսին ստեղծվել էր Հայաստանում, սովորաբար ուղարկում են գործակալներ: Չերնովի վարչության դեպքում սովորաբար մեկնում է նրա տեղակալը: Բայց նրանք հիմնականում հենվում են դեսպանատան կարծիքի վրա»,-ասել է BBC-ի զրուցակիցը: Երկրորդ զրուցակցի խոսքով, որը ևս ծանոթ է Չերնովի վարչության աշխատանքի հետ, իրականում Հայաստանի մասին տեղեկատվության հավաքագրմամբ, համակարգմամբ, վերլուծությամբ վարչությունում զբաղվել է ընդամենը մեկ մարդ: Մոսկվայի կողմից հայ-ռուսական հարաբերությունների հարցով հիմնական աշխատանքը տարվել է ՌԴ ԱԳՆ-ի գծով` ասել է BBC-ին հայտնել է մեկ այլ զրուցակից: Վերջինս խոսքով` այս ամենը զարմանալի է, քանի որ ԱՊՀ մյուս երկրների դեպքում միջազգային համագործակցության հարցով որոշումներ կայացրել է նախագահի աշխատակազմը: Հայ-ռուսական հարաբերություններով զբաղվել է նաև Անվտանգության Դաշնային ծառայությունը, Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը` քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի գլխավորությամբ` պատմել է նախագահի աշխատակազմի նախկին աշխատակիցը: Նրա կարծիքով տեղի ունեցածի մասին տեղեկատվություն ունեցել է նաև Ռուսաստանի Գերագույն շտաբի գլխավոր վարչությունը` Գյումրիում ռուսական ռազմաբազայի պատճառով: Սարգսյանը չկարողացավ համոզել Մոսկվային չկնքել ԼՂ կարգավորման տարբերակը BBC-ի կողմից հարցված հայ փորձագետները, քաղաքական գործիչները միակարծիք են այն հարցում, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները մեծ հաշվով կառուցվել են Պուտինի և Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի անձնական շփման միջոցով և պահպանվել են «հովանավոր-ենթակա» սկզբունքով: Նրանք կարծում են, որ դա էլ դարձավ հեղափոխության թեկուզ ոչ հիմնական, բայց կարևոր նախապայման: Ինչպես նշում է Telegram-ում «Բաղրամյան 26» ալիքի հեղինակը, Կրեմլը միշտ չէ, որ հաշվի է առել հայերի շահերը, վառ օրինակ է հանդիսանում ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին: Երևանում կարծում են, որ գործարքը սպառնում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությանը, բայց Սարգսյանը չկարողացավ համոզել Մոսկվային չկնքել այն: 2016թ. ապրիլին Ղարաբաղում գրանցվեց ռազմական բախում, որը «Բաղրամյան 26»-ի հեղինակի կարծիքով տեղի ունեցավ տարածաշրջանում ռազմական հեղաշրջման խախտման պատճառով: Հայ միլիարդատերերն են համոզել Սարգսյանին հանձնել իշխանությունը Ռուս նախագահի վարչակազմին մոտ կանգնած BBC-ի զրուցակիցը պնդում է՝ Հայաստանում ծավալվող իրադարձություններում մեծ դեր են խաղացել հայկական ծագում ունեցող ռուս գործարարները, մասնավորապես «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը և «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագումյանը: «Հարցը նրանց անձնական շահի մեջ չէ, պետք էր որոշակի լուծումներ ընդունել, իսկ Հայաստանում շատ բան արվում է մարդկանց ազդեցությամբ, որոնք գտնվում են Մոսկվայում, քանի որ Հայաստանի բյուջեն կապված է նրանց հետ, գումարած յուրաքանչյուրը բիզնես շահեր ունեն Հայաստանում, նրանց մասնակցում են էլիտայի կազմավորմանը, ազդում խորհրդարանական ընտրությունների վրա»,-ասել է նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը: Նա կարծում է, որ մոսկվայաբնակ հայ միլիարդատերերն են համոզել Սարգսյանին հանձնել իշխանությունը: Ինչու Սարգսյանին չպահեցին Բողոքի ալիքների ճնշման տակ հրաժարական տված Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի վաղեմի ընկերն է, Ռուսաստանի մոտ դաշնակիցը և ռազմավարական գործընկերը: Բայց Մոսկվան հրապարակավ չպաշտպանեց նրան: Կրեմլը ճիշտ եզրահանգումներ արեց ոչ վաղ անցյալից, մասնավորապես, Ուկրաինայի իրադարձություններից՝ պնդում է ռուս աղբյուրը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը սպասողական դիրքում է: Նա նաև ասել է, որ Կրեմլում այդպես էլ չեն սովորել աշխատել ռազմավարական գործընկերների հետ հետխորհրդային տարածքում: Աղբյուրի խոսքով՝ Սարգսյանը այլ ելք չուներ, եթե հրաժարական չտար, արդյունքում ստիպված կլիներ մեկնել արտասահման: «Նրան դաժան կտապալեին»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Տեղումներ կլինեն ձյան տեսքով 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Սմբատյանի հայտարարագրի հետքերով ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ» Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ» Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ» Հանրային հեռուստաընկերության եթերը՝ ռեստորանից. «Ժողովուրդ» Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ» Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am