Կա՛նգ առ, Նիկո՛լ… եղիր զգուշավոր, կորցնողը դու ես լինելու ...

Հանկարծ նշանակումներդ չլինեն ընդդեմ քեզ:
Ընտրվեցիր երկրի Վարչապետ, որը ժողովրդի պահանջն էր: Ինչ խոսք, որ տեսակդ ճակատագրողի է, իսկ ոգիդ էլ պարտվողական չէ: Առավել ևս այդ մասին փաստում է այն իրողությունը, որ 2016թ. ապրիլի 3-ին, երբ Երևանում էին գտնվում բազում կուրծք ծեծող մարած գեներալներ, այդ օրը քեզ հանդիպեցի Մարտակերտի վարչական շենքում, որի հարակից տարածքները ամբողջապես հրանոթային կրակի և անօդաչու սարքերի ռմբակոծման տակ էին: Այդ օրվանից քո նկատմամբ ավելի մեծ հարգանքով լցվեցի՝ որպես թե՛ գործընկերոջ և թե՛ հայրենասեր մարդու:
Որոնումների մեջ չեմ և քծնելու ոչինչ չունեմ. դա իմ տեսակից դուրս է, և դու ինձ լավ ես ճանաչում: Պարզապես, լավատեսությունից ելնելով՝ կասեի՝ մի պահ կա՛նգ առ, և ուշիուշով հետևիր քո կողմից նշանակվող և քեզ առաջարկվող կադրերին:
Շատ լավ գիտես, որ Վարչապետի պաշտոնը ճակատագրողի է և ընտրված Վարչապետը ինքնին դառնում է սեփական ժողովրդի ճակատագիրը: Ո՛չ համաձայնության իշխանություն ձևավորող քաղաքական ուժերը և ո՛չ էլ ընկերներդ ոչինչ չունեն կորցնելու, կորցնողը դու ես լինելու, քանի որ երկրի վարիչ մեքենայի ղեկը ստանձնելով, գրավ ես դրել քո երկարատև պայքարի արդյունքը և քո հանդեպ ժողովրդի սերը:
Սա երկիր է, որի համար արյուն է թափվել, և մեր բոլոր հաղթանակները հայ ժողովրդի հոգեկան բարձր կարողությամբ են պայմանավորված եղել:
Արյամբ ձեռք բերված անկախ պետականություն ունեցող երկրում բարձր պաշտոններ զբաղեցնելը ուժեղների արտոնություն է: Միայն ուժեղներին է հատուկ, որ իրենց անցած ճանապարհի ու փորձերի շնորհիվ կարող են հասնել այնպիսի բարձրության և ուժի՝ ներկայիս և ընդհանուր առմամբ երկրում առկա բոլոր ծագող խնդիրների մղումը զգալու համար:
Իշխանական դաշտ մտնող ամեն ոք պիտի հասկանա՝ ինքը անկախության և հրամայելու համար է կողմնորոշված, թե ոչ: Բարձր կարգի ղեկավարներ ծնվում են երկրին և ժողովրդին սպասվող մեծ վտանգների ժամանակ, քանի որ մարդ արժևորած տեսակը առաջանում է էականորեն բարդ պայմանների հետ երկար պայքարելով, որից նա կայուն ու պինդ է դառնում: Այդ ամենը ինքդ լավ գիտես, քանի որ քո անցած ուղին էլ այդքան հանգիստ ու հարթ չի եղել: Այսօր մեր նորանկախ Հայատանին պինդ նվիրյալներով համալրված իշխանական դաշտ է պետք, բայց ցավոք, ասես ընթացքը տխուր է: Նշանակվում են մարդիկ, որոնք ոչ միայն ազատագրական պայքարի շարունակական բովով չեն անցել, այլ նաև նրանց կյանքը հղկող ու ոգեղենացնող ձևի մեջ չի եղել: Քաջ գիտես, որ երկրի դաշտերը դեռ կարմիր են մեր եղբայրների թափված արյունով, ունենք արյամբ ընդգծված հայրենիքի սահման, ժողովրդի վրայից դեռ վառոդի հոտ է գալիս, ուստի նման երկրում, որը մերն է իշխանական բարձր ոլորտներում կատարյալ ղեկավարներ են պետք, որոնք բացի այդ ձևական իշխանությունից ու օրենքներ կիրառելուց, ժողովրդի կողմից կընկալվեն որպես նվիրյալների: Միայն նմանները, ազատագրականի ճիգն ու զոհողությունները իրենց մեջ բարձր պահելով, առավել պատասխանատու, պահանջկոտ ու անվրեպ կլինեն այն քայլերի նկատմամբ, որոնք կխաթարեն երկրի տնտեսության զարգացումն ու պետության անվտանգությունը: Պատերազմող երկիր ենք, մարզպետներն ու քաղաքապետները պիտի լինեն վերագտնված մարդիկ՝ վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդը, հատկապես սահմանամերձ մարզերում:
Հեղափոխության հաղթանակի գլխավոր պատճառը այն էր, որ նախորդ իշխանության նշանակած պաշտոնյաների մոտ 80%-ը անկախ ապրելու համար չէին կողմնորոշված, ուր մնաց, որ անկախ երկրում բարձր պաշտոններ գրավելուն:
Կա՛նգ առ…
Նշանակումներիդ մեջ եղիր զգուշավոր, քանի որ դա է լինելու իմիջդ պահպանելու կամ կորցնելու գլխավոր գրավականը, որում այնքան մտահոգ չեմ, ինչքան որ մեր արյան իմաստության արժեքի և հայրենասիրության վսեմ գաղափարի կորսվելը ամեն մի փոխվող իշխանության հետ:
Երդվալ Ազատամարտիկների Միության
հիմնադիր նախագահ,
Մարտական Խաչի Ասպետ՝ Ռուբեն Գևորգյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am