Այո՛, ես Ձեզ մեղադրում եմ.Էդմոն Մարուքյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին (video)
ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հիշեցնելով « Զիբիլիքս»ի հայտնի գործը,նշեց, որ ըստ էության, այդ հանցագործությունը, որը զանգվածային բնույթ է կրել, կոծկվել է. «Դուք պատասխանատվության չեք ենթարկել այդ մարդկանց: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք»: Ի պատասխան գլխավոր դատախազը պատասխանեց. «Առնվազն ձեր կողմից կոռեկտ չէ կոծկել դեպքի հանգամանքները, դա ուղիղ մեղադրանք է»: Նա ասաց, որ քննություն իրականացվել է, որքանով տվյալներ են եղել: Էդմոն Մարուքյանն էլ հորդորեց Արթուր Դավթյանին « Զիբիլիքս»-ի գործը ևս մեկ անգամ կարդալ, և չժխտեց ու նշեց, որ այո՛ նա մեղադրում է գլխավոր դատախազին: Մանրամասները՝ տեսանյութում.
