Կարեն եւ Սամվել Կարապետյանների ընտանիքը

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական եւ հասարակական ազդեցիկ գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք  Կարեն եւ Սամվել Կարապետյաններին եւ նրանց ընտանիքը։
новый коллаж Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող միլիադրատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության նախագահ Սամվել Կարապետյանը ծնունդով Հայաստանի Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղից են (այժմ Տաշիր)։ Կարեն Կարապետյանը եղբորից մեծ է չորս տարով։ Նա ծնվել է 1961թ. մարտին։ Ավարտել է նախ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա նաեւ՝ Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ: 6 Կարեն Կարապետյանը նախ աշխատել է  Կալինինոյի շրջանում որպես ուսուցիչ, հետո հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, այնուհետեւ ՝ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար,  ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: 1990-1993թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999թթ.՝ Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ: 1995-ից մինչեւ 2008թ. չորս անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, որից հետո զբաղեցրել  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այժմ Կարեն Կարապետյանը կրկին ԱԺ պատգամավոր է։ Նա ամուսնացած է Անուշ Ղազարյանի հետ եւ  ունի երեք երեխա: 5 Կարեն Կարապետյանի ավագ որդին Վահե Կարապետյանն է, ով ամուսնացած է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր՝ Վիկտորիայի հետ։ ff 10457774_669979926421581_3270709404318212251_n Ի դեպ՝ Վահեն ու Վիկտորիան իրենց որդուն Սամվել են անվանել։ Վահե Կարապետյանը ղեկավարում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ վահե Կարեն Կարապետյանի մյուս որդին՝ Նարեկ Կարապետյանն է։ Նա եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։ 12781942_980199372017739_1496461060_n12784770_980199402017736_1650930961_n Narek Նարեկ Կարապետյանի հարսանիքը տեղի ունեցավ նախորդ տարի. նրա  կինն Աննան է։ Ներկայացնում ենք հարսանեկան խնջույքից մի քանի լուսանկարներ. 12787979_980205402017136_1274254263_n12077221_980205452017131_1938526468_n12788299_980205422017134_304485944_n Միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ով Forbes-ի ցուցակում իր $4 մլրդ կարողությամբ զբաղեցնում է 26-րդ տեղը, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ Եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ, որից հետո ստեղծել ՝ «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։ Սամվել Կարապետյանն ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա կողմից հրատարակվել են ավելի քան 30 գիտական աշխատություններ։ Ներկայումս Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերությունննե՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։ 2006 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ 2007 թվականին «Տաշիր» ԸԽ-ն «Forbes» ամսագրի վարկածով Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում զբաղեցնում է 12 տեղը։ 23 Սամվել Կարապետյանը արժանացել է հետեւյալ պարգեւներին. Ռուսաստանի Դաշնության բիզնեսի և ձեռնարկատիրության ոլորտում արժանանացել է «Բիզնես Օլիմպ» ազգային մրցանակի՝ որպես «Ռուսաստանի դաշնության վաստակավոր ձեռնարկատեր», 2001 Բարեպաշտ իշխան Դանել Մոսկվացու 2-րդ աստիճանի ոսկե շքանշան՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, 2001 Ռուսաստանի նախագահի անվանական ժամացույց, 2003 «Ռուսաստանյան ազգային Օլիմպ» գլխավոր համառուսական Պարգև՝ «Պատվի և Արիության» շքանշան և «Ոսկե Օլիմպ» կրծքանշան, 2005 Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար, 2011[3] «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2015)7 Սամվել Կարապետյանն ունի երեք զավակ. երկու որդի եւ մեկ դուստր։ «Կրտսեր որդիս սովորում է դպրոցում, իսկ ավագը պատասխանատու է ընկերությունում կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Աղջիկս աստիճանաբար ներառվում է ընտանեկան բիզնեսում։ Ինձ համար բնական էր, որ իմ երեխաները կլինեն բիզնեսում։ Նրանք դա գիտեին, իսկ որ ամենակարևորն է՝ դա ցանկանում էին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, նրանցից ոչ մեկը նույնիսկ չի պատկերացրել իր ապագան մեկ այլ տեղ»,-պատմում է գործարարը։ Կարապետյանի կարծիքով՝ իր երեխաներին շատ ճիշտ է դաստիարակել, մանկուց ստեղծվել է համապատասխան միջավայր։ Բացի այդ, առկա է եղել գեների գործոնը։ «Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- խոստովանում է նա։ 4 Սամվել Կարապետյանի կինը եւս զբաղվում է բիզնեսով. նա 17 տարի առաջ  բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում: տատա կառ Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը վերջերս հայտնվել է «ForbesWoman» ամսագրի շապիկին։ Wnews.am-ն արդեն հրապարակել է ամսագրին տված նրա հարցազրույցը, որը կարող եք կարդալ այստեղ։ «Մեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը»,- ասում է Տաթեւիկ Կարապետյանը, ով հանդիսանում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչը։ textim__3255279_ts1456408499 Տաթեւիկ Կարապետյանն արդեն վեց տարի է, ամուսնացած է։ Նրա  ամուսինը եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։ 12767468_980210158683327_647708993_n Նրանք որդի ունեն, ում անունը Սամվել է։ 12782271_980210222016654_1503693900_n Սամվել Կարապետյանի ավագ որդին Սարգիսն է։ Նա եւս աշխատում է իր հոր ընկերությունում եւ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Саркис-Карапетян սսասա դդկյ Վերջերս տեղի ունեցավ Սարգսի նշանդրեքը։ դսդս

դիտվել է 20637 անգամ
Լրահոս
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված «Նիկոլը մարդու բերանը սկոտչով փակել է, ասում է՝ դեմ ես, ձայն հանիր». Էդգար Էլբակյան (video) «Դու ո՞վ ես, որ մտածում ես քո այլանդակությամբ ով ողջ մնա, ով՝ մահանա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի փամփուշտները սպառվել են, մնացել է վերջինն ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am