«Իմ աշխատասենյակում որևէ մեկի լուսանկարն այսօր չկա». Արթուր Դավթյան (video)
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց նաև Մարտի 1-ի հնարավոր բացահայտման մասին. «Ես ունեմ ակնկալիք, որ մենք մեր գործունեության մեջ հանրային աջակցության մեխանիզմներ կունենանք, որոնք ինձ կուրախացնեն, որպեսզի մենք դրական արդյունքի հասնենք»: Հարցին՝ եթե հանրությունը «Մերժի՛ր Արթուր Դավթյանին» կոչերով հանդես գա, գլխավոր դատախազը հրաժարական կտա՞, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այդ հարցին արդեն պատասխանել եմ՝ ես հարգում եմ իմ երկրի սահմանադրությունը»: Արթուր Դավթյանը հավելեց նաև, որ ինքը երբևէ իրեն կաշկանդված չի զգացել, և իր աշխատանքային գործունեությունն այդքան էլ կապ չունի գործադիրի հետ և նշանակություն չունի,թե երկրի ո՞ր ղեկավարի հետ նա կաշխատի: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
