Դոն Պիպո.հավակնում է դառնալ Նիկոլի իշխանության թիվ մեկ գողականը

Հայաստանում երկու տասնյակից ավելի գողականները սերտաճել են իշխանություններին, ամենավերին հարթության պաշտոնյան ազդեցիկ է եղել այնքանով, որքանով վայելել է գողականների հիերարխիայի վերինների հովանավորչությունը: Եւ սա եղել է իշխանության ձեւավորման մեխանիզմի հետեւանքը, քանզի գողականներն ապահովվել են իշխանության պահպանումը եւ վերարտադրությունը, իշխանությունն էլ՝ գողականների անպատժելիությունը: Թվում էր, թե ապրիլյան թավշյա հեղափոխությունը պետք է իշխանության հետ սրբեր-տաներ գողականներին, սակայն, ահա, հայտնվում է առաջին ծիծեռնակը, որը պատրաստվում է նոր տողից սկսել իր էպոխան, դառնալ կատարվածի մի մասնիկը ու շարունակել հեղափոխության շարունակությունը, իսկ իրականում՝ դառնալ նոր իշխանության գողական տանիքը: Այդ ծիծեռնակը Արթուր Ասատրյանն է, ով հայտնի է «Դոն Պիպո» մականունով, նա ուղերձ է հղել Էջմիածինցիներին, որում նշվում է. «Սիրելի իմ համաքաղաքացի Էջմիածնեցիներ, ես՝ Արթուր Ասատրյանս, անձամբ ճանաչում եմ Արտակ Սերգոյանին, դեռևս նրա մանուկ հասակից։ Արտակը մեծացել է իմ աչքի առաջ, և այսօր նա գտնվելով Բելգիայում, իր շնորհքով ո՛չ միայն դարձել է հաջողակ բիզնեսմեն, այլ իր հայրենասիրական գործողություններով վայելում է մեր հազարավոր հայրենակիցների հարգանքը:Բոլորն են տեղյակ մեր Սուրբ քաղաքի հանդեպ իմ հոգատար վերաբերմունքի մասին, որի անունը բարձր եմ պահել ամբողջ աշխարհում: Հենց դրանով է պայմանավորված, որ շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ կլինեմ Ձեր կողքին, որպիսի միահամուռ ուժերով մասնակցենք մեր քաղաքի զարգացմանը>>: Նրանք, ովքեր չգիտեն, թե ով է Արտակ Սերգոյանը, տեղեկացնենք, որ մեծ կորուստ չունեն, քանզի Սերգոյանի մասին քչերը գիտեն, նա «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է, ապրում է Բելգիայում, արդեն 15 տարի լքել է հայրենիքը , ինչպես ինքն է ասում Մանվել Գրիգորյանի եւ նրա կլանի պատճառով: Թավշյա հեղափոխությունից ոգեւորված Սերգոյանը օրերս իր համաքաղաքացիներին կոչ է արել ավարտին հասցնել հեղափոխությունը նաեւ Էջմիածնում եւ ազատագրվել Գրիգորյանների լծից: Նա նշում է՝ իր պես բազմաթիվ էջմիածինցիներ կան, ովքեր ոչ միայն այդ տարիներին, այլև այժմ հեռանում են իրենց հարազատ քաղաքից, քանի որ այնտեղ նույնիսկ ազատ տեղաշարժվելու իրավունք չունեն: Նա հիշեցնում է գեներալի եւ իր որդու հաստատած ապօրինությունները, որոնց մասին գիտեն շատերը ու հույս հայտնում. «Ես և իմ ընկերները մշտապես բարձրաձայնել ենք, ասել ենք, որ Էջմիածնում այսպիսի խնդիրներ կան, և այսօր, երբ արդեն կա նոր Հայաստան ու կան նոր իրողություններ, լիահույս ենք, որ օրենքը վերջապես կհաղթի, կվերականգվեն քաղաքացիների իրավունքները, նրանք իրավունք կունենան ազատ տեղաշարժվել իրենց հարազատ քաղաքում, և օրենքի առաջ հավասար կլինինեն բոլորը, ինչպես իր ելույթում խոստացավ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: Դոն Պիպոյի եւ Մանվել Գրիգորյանի հակասությունների մասին գիտեն բոլորը, նա ինչ-որ ժամանակով Սերգոյանի բախտակիցն է եղել ու Մանվել Գրիգորյանի պատճառով իրեն նետել է օտար ափեր, Իտալիայում բախտը այնքան է ժպտացել Արթուր Ասատրյանին, որ վերջինս դարձել է Դոն: Գողական աշխարհի այս տարրը ժամանակին իր ծառայություններն է մատուցել Սերժ Սարգսյանին, վերջերս նա ոգեւորվեց Կարեն Կարապետյանի վարչապետությամբ ու դարձավ նրա բացած ներդրողների ակումբի անդամ,խոստացավ մեծամեծ ներդրումներ, բայց նրա ներդրումների մասին ոչինչ չիմացանք: Դրա փոխարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ նա լուծեց փիառ որոշ հարցեր, մահափորձի մութ պատմության մեջ հայտնվեց եւ շահագրգիռ կողմերից եզրահանգումներ արվեցին, թե Կարապետյանները վտանգ են ներկայացնում Սերժ Սարգսյանի իշխանությանը: Հիմա Դոնը կրկին ասպարեզ է նետվել ու ասում է, որ շուտով կլինի իր համաքաղաքացիների կողքին, այլ կերպ ասած՝ կաջակցի նոր իշխանություններին Էջմիածնում ազատվել հնից: Անի Սահակյան

դիտվել է 900 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am