Ինչ թաքցրեց ու լղոզեց Փաշինյանը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Իրանի նախագահը շնորհավորել է նրան՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: «Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնեցնել առաջիկա հանդիպումների ծրագրերը», - ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: Այս հեռախոսազրույցին զուգահեռ Փաշինյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների թեմայով՝ ուշագրավ ուղերձներ հղելով Թեհրանի ուղղությամբ: Նա նախ ասել է, որ մեծ էներգիա ունենք հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ տալու, նրա խոսքով, եթե Հայաստանն ու Իրանը ունեն կամք՝ որևէ խնդիր լուծելու, ապա կլուծեն այդ խնդիրը: Տնտեսական հարաբերությունները չեն արտահայտում այն մթնոլորտը, որն իրականում կա Հայաստան-Իրան հարաբերություններում, համոզված է նա: Փաշինյանը համարում է, որ այս ոլորտում շատ մեծ անելիքներ կան, քանի որ կան նախագծեր, որոնք, չեն իրագործվում, դանդաղ են իրագործվում, կամ իրագործվում են ոչ այն ծավալով, որով կարող են իրագործվել: «Օրինակ` անհասկանալի է Մեղրիի հէկ-ի շինարարության չսկսվելը մինչև այս պահը, չնայած շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է վաղուց: Մեր խնդիրն է էականորեն ակտիվացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, որովհետև կարծում եմ, որ այդ հարաբերությունների զարգացումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի շահերից», - ասել է նա: Այնուհետև, պատասխանելով Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա կամ Վրաստան իրանական գազի տարանցման մասին հարցին, Փաշինյանն ասել է․ «Չեմ կարծում, թե պետք է մեղադրել Ռուսաստանին, որովհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է, և ճիշտ չէ մեր հարաբերություններում որևէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին: Եթե մենք ունենք կամք՝ որևէ խնդիր լուծելու, մենք էդ խնդիրը կլուծենք»: Նրա խոսքով Իրանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություն կա ռազմատեխնիկական, էներգետիկայի, տուրիզմի ասպարեզում: «Մենք հյուս ունենք, որ իրանական ներդրումներ կգան Հայաստան: Մենք մտադիր ենք լրջորեն ուսումնասիրել և վերացնել ներդրումների այսպիսի հոսքի համար առկա բոլոր խոչընդոտները», - ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ հույս ունի էականորեն մեծացնել գյուղմթերքի, մասնավորապես՝ մսի արտահանումը դեպի Իրանի իսլամական հանրապետություն: «Կարճ ասած՝ շատ մեծ էներգիա ունենք հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ տալու, և հույս ունենք, որ այդ էներգիան և մղումը բարյացակամորեն կընդունվի Իրանի բարեկամ ժողովրդի և կառավարության կողմից»: Ի՞նչ է առաջարկելու Փաշինյանը Թեհրանին... Իհարկե, այն ամենն ինչ մինչ այժմ էլ հայտարարվել է, բայց մնացել օդում: Բայց այստեղ հետաքրքրական է, որ Փաշինյանը ներկայացնում է բարի ցանկությունները, սակայն չի անկեղծանում, թե ինչու՞ մինչև հիմա ոչ էներգետիկ, ոչ տրանսպորտային ծրագրերը չեն իրականացել: Ո՞վ է մեղավոր, այդ ո՞ր երկրի մենաշնորհային դիրքի պատճառով է այս իրավիճակը հայ-իրանական հարաբերություններում: Պարզ է՝ Ռուսաստանի: Այդ դեպքում ինչու՞ է Փաշինյանը հատուկ շեշտում, թե՝ «պետք չէ մեղադրել Ռուսաստանին, որովհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է...»: Այսինքն, եթե մենաշնորհային դիրքը մենք Ռուսաստանին ենք տվել՝ ինչպե՞ս ենք սկսելու մտածել այլընտրանքների ուղղությամբ, և ոչ միայն մտածել, այլև՝ նախագծեր իրականացնել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am