Պարտադրա՞նք, թե՞ շոու

Արդարադատության նախարարությունը նոր Ընտրական օրենսգրքի շուրջ այսօր քննարկում է կազմակերպել քաղաքական ուժերի ու ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում իշխանական ներկայացուցիչներն ուշագրավ խոստովանությամբ են հանդես եկել։ Թե օրենսգրքի համահեղինակ Դավիթ Հարությունյանը, թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել են, որ ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակումը լավագույն տարբերակը չէ։ Բանն այն է, որ նոր օրենսգրքի նախագծում սահմանափակված է ընտրական գործընթացներին հենց տեղամասերից հետևող լրագրողների և դիտորդական կազմակերպությունների թիվը. իշխանությունները որոշել են 2017 թվականի ընտրություններին ընտրատեղամասեր թողնել միայն սահմանափակ թվով ԶԼՄ-ների և դիտորդների։ Ընտրական նոր օրենսգրքի հոդված 65-ի 7-րդ կետի համաձայն՝ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ինչը սահմանափակում է թե´ լրագրողների, թե´ դիտորդների աշխատանքը: Ահազանգ ստանալուց հետո տվյալ տեղամասում հայտնված լրագրողներին կարող են չթողնել մտել ընտրատարածք՝ հղում անելով, թե դիտորդների և լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն քանակը լրացել է: Նման դեպքերի համար նոր օրենսգիրքը նաև ասում է.«Եթե տեղամասում ներկա են առավելագույն թվով դիտորդներ և զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, ապա նոր դիտորդները և զանգվածային լրատվության ներկայացուցիչները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հերթագրվում են և մուտք գործում տեղամաս՝ հերթին համապատասխան: Հանձնաժողովի նախագահն իրավունք ունի կարճ ժամանակով թույլատրելու սահմանված թիվը գերազանցող դիտորդների և զանգվածային լրատվության ներկայացուցիչների ներկայություն, եթե դա չի խաթարի քվեարկության բնականոն ընթացքը»: Այսպիսով՝ լրագրողներին ընտրատեղամաս ներս թողնելու բոլոր լիազորությունները թողնվում են հանձնաժողովի նախագահին, ով կարող է թույլ չտալ ներս մտնել՝ հղում անելով օրենքով նախատեսված հանգամանքներին: Այսինքն, եթե որեւէ լրագրող կամ դիտորդ որեւէ տեղամասից ահազանգ ստանա եւ շտապի «դեպքի վայր» նախ պետք է գրանցվի ներս մտելու համար, սպասի իր հերթին, իսկ եթե հանձնաժողովի նախագահը որոշի, որ տվյալ լրագրողը կարող է խաթարել քվեարկության բնականոն ընթացքը, ապա նրան մերժում տալը կլինի բացարձակապես օրինական: Իսկ եթե հաշվի առնենք , որ իշխանությունը կարող է տեղամասում ժամեր շարունակ պահել «յուրային» լրագրողներին ու դիտորդներին, ինչը տեսականորեն հնարավոր է, ապա կստացվի, որ ամեն ինչ արվել է «ազատ-անշառ» ընտրություն անցկացնելու համար։ Մինչդեռ Դավիթ Հարությունյանը նախ բացատրել է, որ նման դրույթի ամրագրումը միայն նպատակ է հետապնդել, որպեսզի ընտրատեղամասերում խառնաշփոթ չստեղծվի, ինչպես նաեւ կա այլ հանգամանք. «Ցավոք, մեր լրատվամիջոցները շատ հաճախ վկայականներ տվել են անձանց, ովքեր իրականում ներկայացնում են այս կամ այն թեկնածուին: Երբ մենք բոլորս կգանք մի լիբերալ մոտեցման, որ մեզ թույլ կտա կանխել նման դեպքերը, պատրաստ կլինենք ընդհանրապես հանել այդ սահմանափակումը»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ այս սահմանափակումը լավագույն տարբերակը չէ։ Հարց է առաջանում, եթե իշխանության ներկայացուցիչները, եւ հատկապես նախագծի հեղինակներն են անգամ ընդունում, որ դա լավագույն տարբերակը չէ, ապա ինչո՞ւ են նման դրույթ գրել։ Իսկ ի՞նչ երաշխիք, որ իշխանությունը գործի չի դնի նման «կեղծ» լրագրողների ու նրանց չի պահի ընտրատեղամասերում, որպեսզի սահմանափակի ազատ ԶԼՄ-ների մուտքը տեղամասեր։ Իսկ եթե խնդիրն իսկապես «կեղծ» լրագրողներն են, ապա դա կարելի է այլ մեխանիզմով կարգավորել, օրինակ, նման դեպքերում, տույժ-տուգանք սահմանել։ Ստացվում է, որ կամ ինչ-որ երրորդ անձ է ստիպել, որպեսզի նման սահմանափակում գրվի նախագծում, կամ էլ այդպիսի աղմկահարույց նորամուծությամբ իշխանությունները նպատակ են հետապնդել ամբողջ ուշադրությունը բեւեռել հենց այդ կետի վրա, մեծ աղմուկ հրահրել, հետո աբսուրդի հասնող այդ դրույթից հրաժարվել՝ դեմոկրատ իշխանության տպավորություն թողնելով, որը իբր հաշվի է նստում ընդդիմության, քաղհասարակության ու չորրորդ իշխանության հետ։ Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am