Ինչ է հաջողվել «թավշյա հեղափոխության» առաջնորդին անել մեկ շաբաթվա ընթացքում. DW-ի անդրադարձը

Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը փորձել է պարզել, թե ինչ է հաջողվել «թավշյա հեղափոխության» առաջնորդին անել այս ընթացքում և ինչպես են նրա գործողությունները գնահատում փորձագետները:Աղբյուրը նշել է,որ Հայաստանում մեկ շաբաթ առաջ նոր վարչապետ ընտրվեց՝ Նիկոլ Փաշինյանը: Մեկ շաբաթվա ընթացքում վարչապետի իր պաշտոնին Նիկոլ Փաշինյանը հասցրել է փոխել բոլոր նախարարներին, հեռացնել առավել սկանդալային հայտնի պաշտոնյաներին և գեներալներին, այդ թվում՝ Հայաստանի ոստիկանապետին, և բաց է դարձրել կառավարության նիստերը, հրահանգել է բարելավել մաքսային կարգավորման կանոնները և մասնակցել է Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովին, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկրում մթնոլորտի փոփոխությունն է,նշել են փորձագետները:

Այստեղ երբեք չեն տեսել, թե ինչպես նախարարները կարող են օգտվել հանրային տրանսպորտից, իսկ վարչապետն աշխատանքի գնա ոտքով: Ամբողջությամբ փոխելով Հայաստանի կառավարության կազմը՝ նա պաշտոնների է նշանակել երիտասարդների, նրանց, ովքեր աջակցել են իրեն հին իշխանությունների դեմ պայքարում. նրանք էլ այժմ պետք է գլխավորեն երկրում կոռուպցիայի դեմ պայքարը: Ամեն օր կեսգիշերին մոտ վարչապետը Facebook-ի իր էջում մարդկանց պատմում է, թե ինչ է արել նախորդ օրվա ընթացքում: Նման բացություն և անմիջականություն նրանից ոչ ոք չէր սպասում: Հայտնելով կառավարությունում նոր նշանակումների մասին՝ նա պարզաբանել է, թե ինչու հենց այդ մարդը կգլխավորի այս կամ այն նախարարությունը կամ գերատեսչությունը: Դիտորդների կարծիքով՝ «թավշյա հեղափոխության» առաջնորդն այդպես հաշվետվություն է ներկայացնում ժողովրդի առաջ, որի ջանքերի և կամքի շնորհիվ նա դարձել է երկրում գլխավոր քաղաքական անձը: Ինչպես DW-ին հայտնել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը,   Նիկոլ Փաշինյանն ավարտել է նոր կառավարության ձևավորումը, որի խնդիրն է խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամի հաղթահարումը՝ համակարգային բարեփոխումների միջոցով: Շաբաթն, իհարկե, այն ժամկետը չէ, որի արդյունքներով կարելի է անգամ նախնական եզրակացություն անել: «Այնուամենայնիվ, երիտասարդ, հավակնոտ թիմը, առաջին հայտարարությունները, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտական պահպանման ձգտումը, առավոտից մինչև ուշ գիշեր աշխատանքը՝ այդ ամենը խոսում է հաստատակամության և արդյունքի հասնելու վճռականության մասին, որը, կարծում եմ, կարդարացնի հասարակության սպասելիքները»,- ասել է փորձագետը:
 

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am