ԱՄՆ-ում հայ ոստիկանը մեղադրվում է մեքսիկական բանդաներին օգնելու մեջ (տեսանյութ)

Գլենդելի ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի աշխատակից Ջոն Բալյանը մայիսի 15-ին ձերբակալվել է իր տանը՝ դաշնային քննիչներին կեղծ տեղեկություններ հաղորդելու կասկածանքով, հաղորդում է losangeles.cbslocal.com-ը: Քննիչների ցուցմունքների համաձայն, Բալյանը թաքցրել է Հարավային Քալիֆորնիայում իր կապերը մեքսիկական մաֆիայի և կազմակերպված հանցավորության հետ:

 «Բալյանը ոչ միայն ճանաչել է լատինամերիկյան բանդաների անդամներին, այլև գրագրություն է ունեցել նրանց հետ, տրամադրել է նախապես վճարված բջջային հեռախոսներ, անձամբ է հանդիպել նրանց հետ»,-նշված է ցուցմունքներից մեկում:
Բալյանը կասկածվում է նաև բանդաներին շուրջկալների մասին նախապես տեղեկացնելու մեջ: Մի դեպքում ինֆորմատորը նկարագրել է մի իրավիճակ, երբ Բալյանը տեղյակ է պահել բանդայի անդամներին ՀԴԲ աշխատակիցների այցի մասին, ինչը հնարավորություն է տվել մեքսիկական բանդայի գլխավոր թիրախին հեռանալ՝ նախքան գործակալները հաջորդ առավոտյան կժամանեին տվյալ վայր: Վկան իր ցուցմունքում ներկայացրել է Բալյանի խոսքը. «Ասա քո Բունչերին, որ ինքը համար մեկն է առավոտվա ցուցակում»: Մայիսի 15-ի երեկոյան Գլենդելի ոստիկանապետը նշել է, այդ փաստերը ներկայացնում Գլենդելի ոստիկանության կամ մեր հասարակության դավանած արժեքները. «Դրանք նաև չեն ներկայացնում այն արժեքները, որոնք մեր սպաները ամեն օր ներկայացնում են մեր համայնքին ծառայություն մատուցելու գործում»: Քննիչները նշել են, որ Բալյանը 2017 թվականին 6 ամսվա ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է և բազմիցս ստել է: Այսօր՝ մայիսի 16-ին Բալյանի գործով տեղի կունենա դատական նիստ:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am