Ինչո՞ւ է Պուտինը հանգիստ վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ընդվզմանը. Die Presse

Առավոտ օրաթերթը գրում է.Հայաստանում ցույցերի առանցքը ներքին քաղաքականությունն էր. Մոսկվայի հետ հարաբերությունները հարցականի տակ չեն դրվել: Բացի այդ, Կրեմլը դասեր է քաղել ուկրաինական ֆիասկոյից՝ գրում է Die Presse գերմանական պարբերականի թղթակից Յուտա Զոմերբաուերը: «Կրեմլը չի սիրում իր կողքին տեսնել ժողովրդական ընդվզումներ: Ավելի զարմանալի է այն փաստը, որ Պուտինը դարձավ առաջին ղեկավարը, որը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, որը մի քանի շաբաթ ղեկավարել էր Հայաստանի ցույցերը: Ի՞նչ տեղի ունեցավ»,- հարցադրում է անում հոդվածագիրը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասած շարժումը կասկածի տակ չի դրել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները:

 Ընդդիմության առաջնորդ Փաշինյանը քննադատել է նեպոտիզմը, արդարադատության համակարգը, օլիգարխների և իշխանության միջև սերտ կապերը, գրում է հեղինակը:
Բայց ռուսամետ կամ եվրոպամետ ուղղության միջև ընտրելու անհրաժեշտությունը կպառակտեր նրա կողմնակիցներին: Հայաստանում հնարավորինս փորձել են խուսափել հարևան ռեժիմների տապալման հետ ասոցացումից, ինչպես Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությունը», ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունը»: Caucasus Institute վերլուծական կենտրոնի մասնագետ Արմեն Ղազարյանի կարծիքով՝ շարժման մասնակիցները ընդգծել են դրա «տեղին բնույթը»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը շեշտը դրել է «հայամետ, ոչ թե եվրոպամետ» դիրքորոշման վրա: «Նախկինում 42-ամյա Փաշինյանը այլ հայտարարություններ է արել՝ քննադատելով գործող իշխանությանը Մոսկվային հնազանդ լինելու համար, ինչը աջակցություն է գտել առաջին հերթին նրա երիտասարդ աջակիցների կողմից»,-նկատում է լրագրողը: Հայաստանը Մոսկվայի ճնշման ներքո անդամակցել է ոչ միայն Եվրասիական տնտեսական միությանը, այլ նաև Ռուսաստանի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ-ին: Ռուսաստանը երկու ռազմաբազա ունի Հայաստանում, գրում է Զոմերբաուերը: «Երևում է՝ Կրեմլը Հայաստանի պարագայում դասեր է քաղել նախկին սխալներից: Ուկրաինայի գործերին միջամտելը՝ Ղրիմի բռնակցումը և Դոնբասի էսկալացիան, ցանկալի արդյունքներ չտվեցին»,- կարծում է նա: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am