15 տարի եղել եմ «սև ցուցակներում». նախկին հեռուստալրագրող

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին հեռուստալրագրող, գրող Վահրամ Մարտիրոսյանը հիշում է, որ 90-ականներին ինքը մի հաղորդաշար էր վարում, որը պաշտպանում էր իշխանությանը։ Այժմ նա դա համարում է կոպիտ սխալ։ «Այդ իշխանություններին ես համարում էի հեղափոխական եւ ժողովրդավարական, կոմունիստական, վրեժխնդրական տրամադրություններ ունեցող ուժերի ռեւանշի վտանգ էի տեսնում։ Բոլոր դեպքերում համարում եմ, որ դա սխալ էր։ Իսկ հաղորդաշարեր հեղինակելիս ես ընդհանրապես փորձել եմ արտահայտել հասարակության տրամադրությունները, տեղ տալ քննադատությանը»,- ասաց մեր զրուցակիցը։

 Նրա կարծիքով՝ շատ բան է կախված իշխանություններից, որ ճնշում չգործադրի, իսկ լրագրողներն էլ պետք է հասկանան, որ իրենց առաքելությունը անաչառ լուսաբանումն է։
Ինչ վերաբերում է «սեւ ցուցակ»-ներին, ապա Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ ինքը 15 տարի եղել է այդ ցուցակներում։ «Երբեմն, իհարկե, թույլատրվում էր որոշ ալիքներով, որ ինձ հրավիրեն, բայց ես լավ գիտեմ, թե դա ինչ է։ Հիմա ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունն է վերահսկվում, այլեւ բոլորը։ Այդ իմաստով ամբողջական վերանայման խնդիր կա այդ ոլորտում, որը պետք է անեն հանրությունը, իշխանությունը, որպեսզի մի «սրբապատկերը» չփոխարինվի մեկ այլ «սրբապատկերով»։ Միեւնույն ժամանակ այն հանձնաժողովները, որոնք կոչված են այդ դաշտը կարգավորելուն, ձեւավորվել են նախկին իշխանությունների կողմից եւ բավականին ուժեղ ճնշման հետեւանքով։ Այսինքն՝ կա խնդիր այդ հանձնաժողովներն ազատագրելու ճնշումներից եւ ինչ-որ դեպքերում որոշակի մարդկանցից, որոնք այնտեղ ներմուծվել են հատուկ պատվեր կատարելու համար։ Չգիտեմ, սակայն, թե ինչ մեխանիզմներով պետք է դա արվի»,- նշեց նա»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am