Տավուշի մարզում կնոջը սպանած նախկին պայմանագրային զինծառայողը կալանավորվեց/տեսաշար,տեսանյութ/

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է կնոջը՝ 49-ամյա Մարինե Բեկյանին սպանելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Զոյա Զաքինյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի պետի միջնորդությունը և Մ. Ասրյանը Տավուշի մարզի Բերդի հիվանդանոցից տեղափոխվել է Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց, քանի որ, երբ նրան հայտնաբերել էին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, նա դիմել էր փախուստի և փորձել էր ինքնասպան լինել, սակայն դա կանխվել էր ոստիկանների և Արծվաբերդի առողջության կենտրոնի գլխավոր բժշկի կողմից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արծվաբերդի գյուղապետ Օնիկ Բալյանի ու մի խումբ գյուղացիների հետ ողջ գիշեր որոնողական աշխատանքներ էին կատարել, որպեսզի հայտնաբերեին նույն գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանին։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու գյուղացիները նրան հայտնաբերել էին գյուղի ծայրամասում գտնվող, չբնակեցվող կիսակառույց շինությունում և երբ փորձել էին մոտենան նրան, նա դիմել էր փախուստի։ Փախուստի ժամանակ նա սայթաքել և ընկել էր ձորը, որից հետո ինքնավնասում էր արել։ Բերդի հիվանդանոցի բժիշկները ժամանել էին դեպքի վայր և նրան բուժօգնություն էին ցուցաբերել, որից հետո տեղափոխել էին Բերդի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Մ. Ասրյանը կասկածվում էր մայիսի 11-ին 49-ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ հիվանդանոցում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի մահացածի հարազատները հաշվեհարդար չտեսնեին նրա հետ։ Իսկ մի քանի հոգի էլ, ովքեր հավաքված էին հիվանդանոցի բակում, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «Վիրավորին առաջինը օգնության են հասել Տավուշի բաժնի ոստիկանները, Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը, ով տեղում մինչև շտապօգնւթյան ժամանումը, ոստիկանների հետ առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել, ու մինչ կենտրոնի տնօրենն ու ոստիկանները օգնում էին վիրավորին, սպանվածի հարազատները բորբոքված փորձում էին հարձակվեին ժամանած շտապօգնության մեքենայի վրա։ Բարեբախտաբար, ոստիկանները կարողացան ժամանակին կանխել հարձակումը, հակառակ դեպքում ունենալու էինք հերթական զոհը»։ Կասկածյալ Մ. Ասրյանը Բերդի քննչական բաժնի պետ Հ. Գարանյանի որոշմամբ ձերբակալվել էր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութ

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am