Եթե ռազմական գաղտնիքը բացահայտեր հայը

Մի քանի օր է քննարկվում է ռուսական «Военно-промышленный курьер» պարբերականում հրապարակված վերլուծությանը, որտեղ Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը մանրամասնորեն թվարկել ու ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակների սպառազինությունը, նշել զորամասերի համարները, նշանակությունը և գտնվելու վայրերը։ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ անդրադարձել է նշված թեմային: Արդյո՞ք ռուս փորձագետն այդպիսով Հայաստանի պետական գաղտնիք է հրապարակել: Այս հարցին ի պատասխան, փոխարտգործնախարարը նշում է՝ «Եթե գաղտնիք է, ապա շատ դժվար է գնահատել՝ արդյո՞ք այն, ինչ հրապարակվել է, համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ: Իրականում ես կարող եմ ընդամենը մի բան ասել՝ չխորանալով այդ թվերի մանրամասների մեջ․ համենայն դեպս, հնարավոր արկածախնդրության դեպքում, հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալու և պատժելու»: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ևս չի պարզաբանել՝ պետական գաղտնի՞ք է, թե՞ ոչ Խրամչիխինի հրապարակածը: Միայն նշել է, որ հիշյալ հոդվածում շատ բաներ իրականությանը չեն համապատասխանում: «Ինչպես ցանկացած նման վերլուծությունում, որոշ բաներ համընկնում է իրականության հետ, որոշ բաներ՝ ոչ»,- ասել է Հովհաննիսյանը: Պաշտոնական Երևանի «հանգստությունն» ուղղակի նախանձելի է: Լավ, եթե իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում, դա արդարացու՞մ է: Բայց, արդյոք երաշխավորվա՞ծ ենք, որ մի օր ամբողջությամբ իրականությանը համապատասխանող տեղեկություններ ռուսները չեն հրապարակի: Բացի այդ, եթե իրականությանը ոչ այնքան համապատասխանող ռազմական գաղտնիքներ են հրապարակվում, ապա ինչն է խանգարում, որպեսզի պաշտոնական Երևանը դատապարտի  Ալեքսանդր Խրամչիխինի` «Военно-промышленный курьер» պարբերականի գործունեությունը` Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող ստահոդ տեղեկություններ հրապարակելու համար: Բացի այդ, բոլորին է հայտնի, որ Ալեքսանդր Խրամչիխինի կառույցը կապեր ունի Ռուսաստանում զինվորական, ռազմաքաղաքական ոլորտի հետ, այսինքն, պատահական այդ տեղեկությունները չէին կարող ի հայտ գալ: Նշանակում է, միտում է եղել` գաղտնազերծել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակների սպառազինությունը, նշել զորամասերի համարները: Իհարկե, այսօր մեզանում շատ են մարդիկ, ովքեր պատրաստ են արդարացնել, Խրամչիխին, նշելով, թե նա օգտագործել է հիմնականում բաց և հասանելի տվյալներ: Շատ հնարավոր է, որ նրա հրապարակած տվյալները  լուրջ վնաս չեն կարող հասցնել հայկական կողմին, բայց մենք պարտավո՞ր չենք պարզել, թե ինչ նպատակով է «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանից նման «արտահոսքեր» կազմակերպվում: Փոխանակ սա պարզել, մեզանում հավաստիացումներ են հնչում, թե դիրքային առավելության և անձնակազմի բարձր պատրաստականության շնորհիվ, Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերը դեռևս ի վիճակի են հակազդել Ադրբեջանի զինուժի հնարավոր հարվածին: Այո, դա այդպես է: Բայց, հաշվի առնենք նաև, որ 2010 թվականից սկսած մինչ օրս Ադրբեջանը ռուսական զենք է գնում՝ ռազմական բալանսի որոշ էլեմենտներ խախտելով, և այսօր, փաստորեն երաշխիք չկա, որ մի օր ռուսական մամուլի էջերում ի հայտ չեն գա Հայաստանին ու Ղարաբաղին վերաբերող ռազմական գաղտնիքներ: Բացի այդ` ինչպես կվարվեին հայ իրավապահները, եթե նման տեղեկություններ հրապարակեր օրինակ որևէ հայաստանցի: Նրան անմիջապես չէին ձերբակալի՞ Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով... Մետաքսյա Շալունց

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am