Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայքից դեպի Ջերմուկ ճանապարհահատվածի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Անտոն Առաքելյանի վարած Opel մակնիշի 35 NF 935 համարանիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Սարո Սահակյանի վարած КамАЗ մակնիշի 35 NA 045 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ մարզի փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ջերմուկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը Opel-ի վարորդի մայրն է, ում անունը Քնար է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ամբողջական տվյալները: Բախման հետևանքով առաջացել է նաև դիզվառելիքի արտահոսք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am