Նիկոլ Փաշինյանը «չքցեց» Արմեն Սարգսյանին և Կարեն Կարապետյանին

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջովին ձևավորված է, հեղափոխական ղեկավարն այն հռչակել է համազգային, սակայն նույն այդ կառավարության նկատմամբ համազգային վախեր ու մտահոգություններ կան: Փաշինյանն իր կաբինետը ձեւավորեց փուլ առ փուլ, սկզբում հեղափոխական երիտասարդ կորիզը տեղ զբաղեցրեց կառավարությունում, չնայած նորանշանակների անփորձության ու որոշների դեպքում մասնագիտական անհամապատասխանության, զերծ մնացինք քննադատությունից՝ համարելով, որ ձեւավորվող կառավարությունը ժամանակավոր է եւ նախեւառաջ հեղափոխական շարունակության տրամաբանության արդյունք, կարճ ասած՝ հաղթողներին չեն դատում, իսկ տղաներն այդ հեղափոխությունն են հաղթել: Այդուհանդերձ կառավարության կաբինետի ձեւավորման վերջնարդյունքից հետո որոշ նախարարների հարցում աչք փակել հնարավոր չէ: Նախ արձանագրենք մի քանի փաստ, որ հեղափոխական Փաշինյանը շրջահայացությունը այդուհանդերձ չկորցրեց առանցքային պաշտոնների դեպքում, հատկապես ֆինանսների նախարարությունը վստահեց Ատոմ Ջանջուղազյանին, որը երկար տարիներ համակարգում է, աշխատել է նախորդ իշխանությունների հետ, սակայն դրանով հանդերձ մնացել է ապաքաղաքական կերպար, իր գործի գիտակ պաշտոնյա: Երկրորդը, նա կատարեց Արմեն Սարգսյանին եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին տված խոստումները, որոնց մասին մենք ավելի վաղ գրել էինք: Ըստ դրանց Զոհրապ Մնացականյանին նշանակեց ԱԳՆ պաշտոնում, վերջինս եւ ՀՀ նախագահը մտերիմներ են: Իսկ Կարեն Կարապետյանին էլ խոստացել է, որ ձեռք չի տա իր ընկեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին: Իհարկե, զարմանալի է, որ չնայած նույն համակարգը շարունակում է ղեկավարել Հարությունյանը, բայց արդեն աչքալուսանքներ են լսվում, որ ներկրումների ընթացակարգը շեշտակի բարելավվել է: Փաշինյանի կառավարությունը ըստ ամենայնի քաղաքական առումով բազմաշերտ է: Կա, սակայն, մի շերտ, որի հետ որեւէ կերպ համակերպվելն անհնար է դառնում: Խոսքն այն նախարարների մասին է, որոնք իրենց աշխարհայացքով, ոչ վաղ անցյալում հրապարակային հայտարարությունների ու գործողությունների պատճառով ոչ միայն միանշանակ ընկալում չունեն, այլեւ ռիսկեր ու վտանգներ են առաջացնում: Բնապահպանության, առողջապահության, մշակույթի նախարարների նշանակման հետ է կապված այդ անհանգստությունը: Նիկոլ Փաշինյանը բնապահպանության նախարար նշանակեց Էրիկ Գրիգորյանին, որը մինչ այս բնապահպանության փոխնախարարն էր, մինչ այդ էլ Գրիգորյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական էր: Գրիգորյանի նշանակումից կարճ ժամանակ անց քննադատություններ հնչեցին նրա հասցեին,հայտնի է, որ ոլորտում, հատկապես հանքարդյունաբերության, մշտապես չլուծվող խնդիրներ են եղել, որոնք ըստ մամուլի հրապարակումների եւ բնապահպանների, պաշտոնյանների անունների հետ են կապվել: Իսկ Գրիգորյանը բազում բնապահպանների համոզմամբ այն անձ չէ, որը կարող է դեմ գնալ հոսանքին, քանի որ նա համարվում է Կարապետյանների թիմի անդամ, հետեւաբար նրանց եւ նրանց մտերիմների բիզնես շահերի նկատմամբ անաչառություն դրսեւորել չի կարող: Ֆեյսբուքահայությունը վեր է հանել նաեւ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի մեկնաբանություններն ու գրառումները պատվաստումների եւ, մասնավորապես, գարդասիլի մասին։ Նոր նախարարը քննադատության թիրախ է դարձել թեմայով իր բավական կոշտ արտահայտությունների համար ու հիմնավոր կասկածներ գցելով, որ մի մարդատյաց նախարարին փոխել ենք մեկ ուրիշ՝ ավելի երիտասարդով: Դե, իսկ մշակույթի նախարարի մասին խոսելն ավելորդ է, մեկօրյա դեգերումներից հետո հանրությունը իմացավ, թե ով է անհայտ Լիլիթ Մակունցը եւ ինչ կապ ունի մշակույթի հետ. պարզվեց նա Նիկոլ Փաշինյանի կնոջ ընկերուհին է, իսկ Փաշինյանը՝ նրա քավորը: Ինչեւէ, նոր կառավարությունն ունի չխամրող լուսավոր կետ, կաբինետի զգալի շերը երիտասարդներ են, իսկ երիտասարդությանը բնորոշ է պայծառ ու կտրուկ քայլեր, մնում է աղոթել ու հուսալ, որ պետությունը այդ քայլերին ու վայրիվերումներին կդիմանա: Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am