Լրագրողից՝ առաջին տիկին. Հայաստանի առաջին տիկնայք լրագրողներ են (Photo)

Սա կանանց աշխարհ է, իսկ ավելի կոնկրետ՝ լրագրող կանանց))) Գրվածը պետք չէ ընկալել որպես ֆեմինիստական հայտարարություն. Հայաստանի ամենականացի  Wnews.am կայքի խմբագրակազմն այն կարծիքին է, որ այժմ Հայաստանում բավականին խոստումնալից է լինել կին լրագրող. չէ՞ որ հանրապետության ներկայիս երկու առաջին տիկնայք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը լրագրողներ են։ Կարծում ենք՝ դեռ առիթներ կլինեն նրանց միասին տեսնելու որեւէ պաշտոնական միջոցառման եւ միեւնույն մասնագիտության տեր երկու կանայք  շփման ընդհանուր շատ թեմաներ կունենան։ Մինչ այդ մենք առաջարկում ենք ծանոթանալ Հայաստանի երկու առաջին տիկնանց կենսագրությանը. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է Մատենադարանում: 1991 թվականին ամուսնու և որդիների հետ տեղափոխվել է Լոնդոն: Գոլդսմիթի համալսարանի քոլեջից ստացել է արվեստի պատմության մագիստրոսի աստիճան (1992-1993 թթ.): Առաջին տիկինը՝ թոռների հետ Դեռևս համալսարանական տարիներից հոդվածներ է գրում արվեստի, երաժշտության և մշակույթի մասին, ինչպես նաև հեքիաթներ ու պատմություններ երեխաների համար: Իր ստեղծագործություններում Նունե Սարգսյանն արտահայտում է իր անսահման սերը մանուկների հանդեպ: Նրա պատմությունները «քարոզում» են արդարություն, ազնվություն և բարություն, գրվում են արևելահայերենով ու արևմտահայերենով, անգլերենով ու ռուսերենով, նաև՝ բարբառներով և որպես նվերներ՝ բաժանվում երեխաներին։ ՅՈՒՆԻՄԱ- Հայաստան «Կարապետ» տիկնիկային թատրոնում բեմադրել է Սարգսյանի «Թզուկ Մզուկը», Խամաճիկների պետական թատրոնում՝ «Քաչալ ոզնին» պատմությունները: Ի դեպ, նախորդ տարի Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը: Ինչ վերաբերում է նրա ֆինանսական միջոցներին, ապա Հայաստանի առաջին տիկին Նունե Սարգսյանի այս տարվա փետրվարին լրացված հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ նա ունի 710 հազար եվրո, իսկ ահա տարեկան եկամուտ չունի։ Ի դեպ, երկու կին լրագրողներն էլ օրինակելի մայրեր են։ Նունե Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդան և Հայկ Սարգսյանները, երեք թոռնիկ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հայ կնոջ հրաշալի օրինակ է, ով ամուսնու կողքին է ու սատարում է յուրաքանչյուր իրավիճակում: Մասնագիտությամբ լրագրող Աննա Հակոբյանը «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։ Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։ Վարչապետի կինն ամուսնուն չորս զավակ է պարգեւել, որոնց մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հայտարարագրած ֆինանսական միջոցներին, ապա նրա ֆինանսական միջոցներ կազմում են 1,000 ԱՄՆ դոլար։ Տարեկան եկամուտը 11 մլն 745 հազար դրամ է։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am