Մեր որոշումները չպետք է լինեն որևէ տեղից պարտադրված կամ ունենան կոռուպցիոն ռիսկեր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին` խնդիր է դրել լուծել կենսական նշանակության մի հարց. Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած քաղաքացի պետք է ունենա հիվանդանոցային բուժման հնարավորություն։ «Ցավոք, պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, և մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»,-ասել է վարչապետը։ Նա հույս է հայտնել, որ առկա խնդիրները կլուծվեն հնարավորինս կարճ ժամանակում, բայց առավելագույն արդյունավետությամբ` մի կողմից կարեւորելով թանկարժեք ժամանակը չկորցնելը, մյուս կողմից` շտապողական քայլերով նոր խնդիրներից խուսափելը։ Կառավարության ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել նախարար Լեւոն Ալթունյանին կատարած աշխատանքի համար։ Իսկ նորանշանակ նախարարին աշխատանքային հաջողություններ է մաղթել։ Շնորհակալություն հատնելով վստահության համար` Արսեն Թորոսյանը նշել է, որ արդեն հասցրել է մոտիկից ծանոթանալ ոլորտում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքին, եւ նախաձեռնություններ են մշակվում հանրության կողմից միանշանակ չընդունված խնդիրների լուծման ուղղությամբ։ «Արդեն քննարկումներ են սկսվել նաեւ պետպատվերի շրջանակում համապարփակ առողջապահական ծածկույթ ապահովելու ուղղությամբ»,-ասել է Արսեն Թորոսյանը։ Նա շեշտել է, որ համակարգում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը կզարգանան, որոնք շտկումների կարիք ունեն` կշտկվեն, միաժամանակ նոր ուղղություններ կընդգրկվեն։ «Մեր որոշումները չպետք է լինեն որեւէ տեղից պարտադրված կամ ունենան կոռուպցիոն ռիսկեր։ Եթե կայացնենք որեւէ որոշում, ուրեմն փաստարկներով համոզվել ենք դրա անհրաժեշտության եւ կարեւորության մեջ։ Հետեւաբար, նույն փաստարկներով պետք է կարողանանք համոզել նաեւ հանրությանը, որ սա հենց այն է, ինչն իրեն անհրաժեշտ է»,-ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունը չպետք է մոռանա, թե ում շնորհիվ եւ ում մանդատով է դարձել իշխանություն։ Այս ենթատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է կառավարության գործողությունների պատճառահետեւանքային կապերի հստակությունը։ Նա ցանկացած որոշման կատարման կարեւոր բաղադրիչ է համարել հանրության աջակցությունը։ Հետեւաբար, բոլոր որոշումները պետք է հասկանալի լինեն մարդկանց համար։ Նա հորդորել է մշտապես երկխոսության մեջ եւ հաշվետու լինել հանրությանը։ «Մեզանում հանրությանն արդյունավետ որոշումների կայացման մասնակից դարձնելու մշակույթ պետք է ձեւավորենք»,-ասել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ այժմյան կառավարությունը ժողովրդի վստահության կառավարություն է։ Հանրությունն ունի ինչպես իշխանության բերելու, այնպես էլ հեռացնելու հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ծառայությունները կատարել առավելագույն բարեխղճությամբ եւ արդյունավետությամբ։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am