Փաշինյանի հանձնարականը

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում բացարձակ առաջնահերթություն է Հայաստանում աղքատության հաղթահարումը։ Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում բացարձակ առաջնահերթություն է Հայաստանում աղքատության հաղթահարումը, որը ոչ այնքան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լուծման, որքան տնտեսական ընդհանուր զարգացման և կառավարման արդյունավետության խնդիրն է: «Ես առանձնահատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, մանկատների գործունեությանը և այնտեղից դուրս եկած անձանց իրավունքների հետագա պաշտպանությանը: Կարևորագույն շեշտադրումներից մեկն եմ համարում պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունը, որը նրանց կյանքի հետագա կազմակերպման կարեւորագույն նախապայմանն է լինելու »,- ընդգծել է պարոն Փաշինյանը: Այնուհետեւ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կատարած աշխատանքի համար եւ նշել. «Այն համագործակցության ու համերաշխության մթնոլորտը, որ մենք հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում համոզված եմ, որ պետք է իր արտահայտումն ունենա նաեւ պետական կառավարման մարմիններում: Մարդիկ իրենց աշխատանքով պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն եւ հայ ժողովրդին»: Արտեմ Ասատրյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին եւ հայտնել իր պատրաստակամությունը օգնելու յուրաքանչյուր հարցում եւ իր փորձն ու գիտելիքները ի նպաստ բերելու սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ու ամրապնդմանը: Նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել պարոն Վարչապետին դժվարագույն ոլորտի վստահության համար եւ նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ կարգավիճակից ու սոցիալական դիրքից: Եվ յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա աշխատանքից է կախված լինելու նրանց խնդիրների արագ լուծումը: «Իմ նոր գործընկերների հետ երկօրյա շփումներից ու աշխատանքային քննարկումներից կարող եմ փաստել, որ մենք արդեն ֆիքսել ենք առաջնահերթությունները եւ համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ ժամկետներում գտնելու ենք վերհանված խնդիրների լուծումները »,- ասել է Մանե Թանդիլյանը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am