Դա ոչ միայն անիրականանալի, այլև վտանգավոր և ամբոխահաճո գաղափար է. Նարինե Մկրտչյան

Ես չգիտեմ՝ Սփյուռքի նորանշանակ, երիտասարդ նախարարի առաջարկը երկպալատանի խորհրդարանի մասին է, նրա անձնակա՞ն տեսակետն է, թե՞ Նիկոլի քաղաքական թիմի: Ես կարծում եմ, որ դա ոչ միայն անիրականանալի, այլև վտանգավոր և ամբոխահաճո գաղափար է: Նախ, այդ ի՞նչ սկզբունքով է կատարվելու ընտրությունը Սփյուռքում, սփյուռաքահայերից շատերը ընդգրկված չեն համահայկական կառույցներում, Սփյուռքի կուսակցություններում: Երկրորդ, Հայաստանը փոքր երկիր է երկպալատանի խորհրդարանի համար: Երրորդ, Հայաստանը, իհարկե, բոլոր հայերի հայրենիքն է, բայց սփյուռքահայերը այլ պետությունների քաղաքացիներ են: Ըստ այդմ, թե՛ քաղաքագիտական, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ պետական իրավունքի տեսակետից ՀՀ քաղաքացին և սփյուռքահայը տարբեր կարգավիճակներ, իրավունքներ և պարտականություններ ունեն Հայաստանի հանդեպ: ՀՀ պատգամավորները պետք է մանդատ ստանան ՀՀ քաղաքացիներից, և միայն ՀՀ քաղաքացիները կարող են դառնալ ՀՀ խորհրդարանի պատգամավոր: Նրանք պետք է ապրեն և գործեն Հայաստանում՝ ունենալով համապատասխան բնակության ցենզ: Չորրորդ: Ժամանակն է երկնքից իջնել գետնին և գիտակցել պատասխանատվության աստիճանը: Կարիք չկա հաճոյանալ Սփյուռքին կամ փորձել նրա ֆինանսական օգնությանն ապավինել՝ անհեթեթ գաղափարներ առաջադրելով: Հայաստանը և Հայաստան-Սփյուռք հարաբերությունները արդիականացման կարիք ունեն, բայց ոչ երբեք՝ փորձարկումների: Նարինե Մկրտչյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նիկոլը դավաճան է, ու՞մ եք աջակցում․ Անաստաս Իսրայելյանի կոշտ խոսքը՝ Համալիրի տարածքում (video) ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի արևմտյան հատվածում գտնվող շենքին Թրամփը ստիպված կլինի ՆԱՏՕ-ի նկատմամբ դիրքորոշումը խստացնել. Politico Արցախցիները եվրոպացիների ուշադրությունն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա Ինքը՝ Նիկոլը, թող հիշի իր աղքատությունը, նոր խոսի․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Մինչև արմունկները թաղված են արյան մեջ․թողե՛ք մեր զինվորներին վերահուղարկավորենք․բողոքի ակցիա (video) Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում մեր գերիներն են շարունակում մնալ․ բողոքի ակցիա (video) Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Գեղամյան #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ՆԱՏՕ-ն Թուրքիային ու Ադրբեջանին մտցրեց Երևան․ Հայկ Նահապետյան (video) Բաքուն հարձակվեց ԼՂ-ի և ՀՀ-ի վրա, ՌԴ-ն չխառնվեց խնդրին. BBC-ն` ՀՀ-ԵՄ մերձեցման, Երևանյան ԵՔՄ-ի մասին Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ի՞նչ զգացմունքներ պետք է ունենաս, եթե կորցնում ես քո ծնողների գերեզմանը, հանձնողները պետք է պատասխան տան. Քոչարյան Սամվել Կարապետյան․ Պետք է Հայաստանը դարձնենք բոլոր տասը միլիոն հայերի տունը Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան Pars Today․ Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի պատասխանը իր գրավոր առաջարկին Ի՞նչ եք խոսում՝ ես քահանայի թոռ եմ, Հայր Մերը 3 լեզվով գիտեմ․ Ռոբերտ Քոչարյան (video) France 24․ «Նրանք փորձում են գողանալ ընտրությունները». Հայաստանում սկսվում է Ռուսաստան-ԵՄ նոր դիմակայությունը #ՀԻՄԱ․«Ուզում եք՝ ձևավորված իմիջս քանդել, գետնով տալ»․Ռոբերտ Քոչարյանի բաց զրույցը երիտասարդների հետ (video) Սամվել Կարապետյանը՝ ընդդիմադիր մյուս ուժերի հետ հնարավոր կոալիցիայի մասին (video) Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Խցանումների հարցը առաջնային եմ համարում Երեւանի համար. Ռոբերտ Քոչարյան Ողբերգական դեպք` Սիսիանում #ՀԻՄԱ․ Հերի՛ք է լռեք․․․ Բաքվում խոշտանգվում են մեր հայրենակիցները․․․ Բողոքի ակցիա՝ Համալիրի մոտ (video) Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից Մակրոնը խուսափել է պատասխանել, թե ինչու է առանց կնոջ եկել Եվրոպական քաղաքական համաժողովին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am