Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն Վարչապետ՝

Քրեական գործերը, որի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը, վերաբերում է ինձ:

Մանագիտությամբ  մանկական ինֆեկցիոնիստ եմ և շուրջ 20 տարի աշխատել եմ Արմավիր Բժշկական կենտրոնում: Աշխատանքի այս տարիների ընթացքում հարյուրավոր մանկական կյանքեր եմ փրկել, որի գնահատականը եղել է մարզի ազգաբնակչության շնորհակալական վերաբերմունքը իմ նկատմամբ և ներկայումս ավելի քան 2 տարի զրկված եմ իմ սիրելի  մասնագիտությամբ աշխատելու իրավունքից, 1 տարի է, ինչ գտնվում եմ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: Յուրաքանչյուր երեխայի կյանք ինձ համար եղել է ամենաթանկ արժեքը և հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով միշտ պայքարել եմ բաժանմունք ընդունված յուրաքանչյուր երեխայի առողջության և կյանքի համար, որը ինձանից պահանջել է անքուն գիշերներ և հոգեկան ու հոգեբանական ծանր ապրումներ: Ինքս երեք երեխաների մայր եմ և հաճախ իմ մասնագիտական պարտականությունները կատարել եմ իմ ընտանիքի և երեխաներիս հաշվին, ինչի համար չեմ  զղջացել: Այս ընթացքում էլ Արմավիր ԲԿ-ի նույն բաժանմունքի բժշկուհու նկատմամբ  հարուցվել է քրեական գործ  հիվանդի մահվան փաստի առթիվ, սակայն քննության ընթացքում քրեական գործի վարույթը կարճվել է բժշկուհու արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մինչդեռ կարծում եմ, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործի ողջ ընթացքը  վկայում է  մեր դատաիրավական համակարգում առկա թերությունների և դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության մեջ առկա անվստահության մասին   և  ինչ որ տեղ միտումնավորության արդյունք է: Այսպես. 2015թ. հունիսի 17-ին և հունիսի 26-ին հարուցվել են երկու քրեական գործեր և ինձ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  հանդիսանալով «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն և հակատուբերկոլոզային ծառայության պետ և իրականացնելով բժշկական օգնություն իրականացնողի մասնագիտական պարտականություններ, 2015թ. հունիսի 16-ին ինֆեկցիոն բաժանմունք ընդունված Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի` 12-11-2011թ. ծնված Կարինե Հակոբի Հովհաննիսյանին և  Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ 30-08-2010թ. ծնված Էրիկ Սերգեյի Ամիրխանյանին բժշկական օգնություն ցուցաբերելիս իմ մասնագիտական պարտականությունները  պատշաճ չեմ կատարել, դրսևորել եմ անփույթ վերաբերմունք,  որի հետևայքնով  անզգուշությամբ առաջացրել եմ  բուժվող հիվանդների մահ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.03.2016թ. որոշմամբ, թիվ 48111415 /Արդ 1/0037/01/15 և թիվ 481225158 /Արդ 1/0046/01/15/ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և քննության առնվել համատեղ։ Նախաքննության ընթացքում  ինձ մեղադրանք առաջադրելու համար հիմք է ընդունվել հիմնականում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունները, որոնք նշանակվել են և կատարվել են, երբ ես եղել եմ վկայի կարգավիճակում և զրկված եմ եղել ինչպես փորձագետներին հարցեր առաջադրելուց, այնպես էլ փորձաքննությանը մասնակցելուց: Նշված փորձաքննությունների եզրակացություններին համաձայն չեմ եղել, քանի որ հստակ չէր երեխաների մահվան պատճառների և իմ գործողությունների կամ անգործության միջև առկա պատճառական կապը: Մի դրվագով  Կ. Հովհաննիսյանը ինֆեկցիոն բաժանմունքում 2 ժամ 35 րոպե մնալուց  հետո տեղափոխվում է նույն հիվանդանոցի վերակենդանացման  բաժանմունք և  մահանում՝ ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության տոսքիկ շոկից, որը   պատճառահետևանքային կապի մեջ է գտնվել  սուր աղիքային ինֆեկցիայի հետ  (որը բժշկական վիճակագրության անհամատեղելի է կյանքի հետ),  որով երեխան տառապել է կենդանության օրոք, իսկ  ըստ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝  երեխան մահացել է ոչ թե տոքսիկ շոկից այլ հիպովոլեմիկ (ջրազրկում) շոկից: Մյուս դրվագով Է. Ամիրխանյանը ինֆեկցիոն բաժանմունքում 2 ժամ 10 րոպե  մնալուց հետո  տեղափոխվում է նույն հիվանդանոցի վերակենդանացման  բաժանմունք  և 3 ժամ 25 րոպե մնալուց հետո կրկին տեղափոխվում է «Սուրբ Աստավածամայն  ԲԿ», որտեղ 17 օր հետո  մահանում է ըստ մահվան էպիկրիզի  թարախային մենինգոէնցեֆալիտից, իսկ ըստ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության՝  լուծի պատճառով առաջացած ուղեղի այտույցից, որը առաջացրել է կենսական օրգանների ֆունկցիաների փոփոխություն: Ոչ նախաքննության ընթացքում ոչ էլ առաջին և երկրորդ ատյանի դատարաններում  չի պարզվել և չի հարթվել վերը նշված հակասությունները երեխաների մահվան պատճառների վերաբերյալ, ինչպես նաև  չի պարզվել  դրանցում  իմ գործողությունների կամ անգործության  պատճառահետևանքային կապը: Նման պայմաններում մեղադրական դատավճիռ կայացնելը առնվազն միտում էր հետապնդում ինձ հեռացնել իմ մասնագիտական պարտականությունների կատարումից: Մեծարգո Վարչապետ Ձեր կողմից բազմիցս շեշտվել է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը հասարակության մեջ և կարծում եմՙ որ այսպիսի դատական ակտերն են պատճառը որ այդ անվստահությունը գնալով խորանում է: Հակառակ դեպքում  շուրջ 6 ամիս Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների օբյեկտիվ և անկողմնակալ գնահատման արդյունքում  այս գործերով կկայացվեր արդարացման դատական ակտ: Միայն այն փաստը, որ դատարանում   Հայաստանի Հանրապետության  գլխավոր վարակաբան Ա.Ասոյանի և դատաբժշկական հանձնաժողովի նախագահ  Գ. Հարությունյանի տրված ցուցմունքները և գործում առկա դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների միջև հակասությունները չեն արժանացել որևէ գնահատականի, արդեն իսկ վկայում են դատարանների կողմնակալ լինելու փաստը: Որքանով որ առաջին ատյանի դատարանի  դատաքննությունը հուսադրող չէր այդքանով ոգևորիչ և տպավորիչ էր վերաքննիչ դատարանի, ըստ իս փորձառու  դատավորների,  ցուցաբերած վերաբերմունքը՝ ճշմարտությունը մինչև վերջ բացահայտելու առումով, որը սակայն ունեցավ անկախատեսելի և հանկարծակի ավարտ, ինչի արդյունքում պաշտպանական կողմին թույլ չտրվեց դատարանին  նույնիսկ ներկայացնելու նախապատրաստված միջնորդությունները և ձեռք բերված լրացուցիչ ապացույցները, որոնք մեկ անգամ ևս կհաստատեին իմ անմեղությունը: Վճռաբեկ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի վճիռը: Մեծարգո պարոն Նախագահ, Ձեզ ուղված նամակ-դիմումս չեմ ուզում ծանրացնել մանրամասներով, այս քրեական գործը հասարակական հնչեղություն է ստացել ու լայնորեն քննարկվել է մամուլում: Կանխավ շնորհակալ եմ: Մեծագույն հարգանքներով՝ Անահիտ Պետրոսյան Արմավիր քաղաքի Շևչենկո փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 տուն Հեռ.093-35-94-90 11.05.2018թ.

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Նիկոլը դավաճան է, ու՞մ եք աջակցում․ Անաստաս Իսրայելյանի կոշտ խոսքը՝ Համալիրի տարածքում (video) ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի արևմտյան հատվածում գտնվող շենքին Թրամփը ստիպված կլինի ՆԱՏՕ-ի նկատմամբ դիրքորոշումը խստացնել. Politico Արցախցիները եվրոպացիների ուշադրությունն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա Ինքը՝ Նիկոլը, թող հիշի իր աղքատությունը, նոր խոսի․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Մինչև արմունկները թաղված են արյան մեջ․թողե՛ք մեր զինվորներին վերահուղարկավորենք․բողոքի ակցիա (video) Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում մեր գերիներն են շարունակում մնալ․ բողոքի ակցիա (video) Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Գեղամյան #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ՆԱՏՕ-ն Թուրքիային ու Ադրբեջանին մտցրեց Երևան․ Հայկ Նահապետյան (video) Բաքուն հարձակվեց ԼՂ-ի և ՀՀ-ի վրա, ՌԴ-ն չխառնվեց խնդրին. BBC-ն` ՀՀ-ԵՄ մերձեցման, Երևանյան ԵՔՄ-ի մասին Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ի՞նչ զգացմունքներ պետք է ունենաս, եթե կորցնում ես քո ծնողների գերեզմանը, հանձնողները պետք է պատասխան տան. Քոչարյան Սամվել Կարապետյան․ Պետք է Հայաստանը դարձնենք բոլոր տասը միլիոն հայերի տունը Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան Pars Today․ Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի պատասխանը իր գրավոր առաջարկին Ի՞նչ եք խոսում՝ ես քահանայի թոռ եմ, Հայր Մերը 3 լեզվով գիտեմ․ Ռոբերտ Քոչարյան (video) France 24․ «Նրանք փորձում են գողանալ ընտրությունները». Հայաստանում սկսվում է Ռուսաստան-ԵՄ նոր դիմակայությունը #ՀԻՄԱ․«Ուզում եք՝ ձևավորված իմիջս քանդել, գետնով տալ»․Ռոբերտ Քոչարյանի բաց զրույցը երիտասարդների հետ (video) Սամվել Կարապետյանը՝ ընդդիմադիր մյուս ուժերի հետ հնարավոր կոալիցիայի մասին (video) Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Խցանումների հարցը առաջնային եմ համարում Երեւանի համար. Ռոբերտ Քոչարյան Ողբերգական դեպք` Սիսիանում #ՀԻՄԱ․ Հերի՛ք է լռեք․․․ Բաքվում խոշտանգվում են մեր հայրենակիցները․․․ Բողոքի ակցիա՝ Համալիրի մոտ (video) Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից Մակրոնը խուսափել է պատասխանել, թե ինչու է առանց կնոջ եկել Եվրոպական քաղաքական համաժողովին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am