Բողոք Երևանի թիվ 127 մանկապարտեզի տնօրենի դեմ (video)
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզի ավագ խմբի ծնողները բողոքում են տնօրենի դեմ: Վերջիններս պնդում են, որ տնօրենը թույլ չի տալիս, որպեսզի իրենք հրավիրեն իրենց լուսանկարչին, ով ավելի մատչելի արժեքով կնկարահանի երեխաների ավարտական միջոցառումն ու «վինետկա» կտրամադրի: Դրա փոխարեն տնօրենն առաջարկել է իր լուսանկարչին: Ծնողները նաև պնդում են, որ մանկապարտեզում երեխաներին ջուր չեն տրամադրում, ինչպես նաև ծնողները բողոքում էին մանկապարտեզի սանիտարական պայմաններից: Մանրամասները՝ տեսանյութում.
