«Ռուսաստանի հայ գործարարները խաղադրույքը կատարել էին մեկ այլ անձի վրա, բայց Սերժ Սարգսյանն այլ քայլի գնաց». Արմեն Բադալյան (video)
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանում փորձը ցույց է տվել, որ քաղաքական բովանդակություն ունեցող շարժումներն ապագա չեն ունենում և դա է պատճառը, որ մշակվեց նոր ծրագիր, բավականին լավ կարգախոսով՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին». «Հայաստանում տեղի են ունեցել «Էլեկտրիկ Երևանը», պայքարը տրանսպորտի թանկացման դեմ, որոնք ցույց տվեցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի երիտասարդությունը իշխանության նկատմամբ»: Ըստ քաղտեխնոլոգի՝ ակցիան արդյունավետ իրականացնելու համար հաշվի են առել գրեթե բոլոր մանրուքները, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի իմիջի հարցը: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
