Նիկոլ Փաշինյանը անձամբ է դեմ եղել Մելքումյանին
Մեր տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է դեմ եղել, որպեսզի փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: Փաշինյանը հիմնավորել է, որ Պետական կառավարման գույքի վարչության պետի պաշտոնում եւ դասախոսական գործունեության ընթացքում Մելքումյանի անունը հոլովվել է կոռուպցիոն պատմություններում, ուստի վերջինի նշանակումն առավել խոցելի կդարձնի կառավարությունը:
