«Հավանականությունը մեծ է, որ ՀՀԿ-ն նոր խորհրդարանում չի հայտնվի». Արմեն Բադալյան (video)
Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորված խորհրդարան անցնելու համար քաղաքական բոլոր ուժերը պետք է պատրաստ լինեն ընտրությունների: Արտահերթ ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն կհավաքի անհրաժեշտ ձայները, գրագետ քարոզարշավի դեպքում խորհրդարան կանցնեն ՀՅԴ-ն, Ժառանգությունը՝ բավական ազդեցիկ խմբով, հավանական է, որ անցնի նաև ՀԱԿ-ը, նաև հավանական է, որ կստեղծվի մի նոր ուժ, որը կներկայացնի Հայաստանում ռուսական կողմնորոշման ընտրողներին: Ըստ քաղաքագետի՝ մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն չի անցնի: Մանրամասները՝ տեսանյութում.
