Մեդալի երկու երեսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության կեսից ավելի պորտֆելները բաշխել է, որոնք ոչ այնքան միանշանակ են ընդունվել: Չնայած բոլորն են հասկանում, որ սա ժամանակավոր կառավարություն է եւ նախարարներն էլ ըստ այդմ կլինեն ժամանակավոր, բայց կան ոլորտներ, որոնց վրա աչք փակել, թեկուզ ժամանակավոր, անհնար է: Հատկապես քննադատությունների տարափի տակ է հայտնվել ուժային բլոկը, որտեղ Փաշինյանն առնվազն երկու խոցելի նշանակում է արել: Խոսքը Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի եւ ոստիկանապետ՝ Վալերի Օսիպյանի մասին է: Վանեցյանն ԱԱԾ աշխատակից է, կադրային սպա, սակայն նա հետին էշելոնի ներկայացուցիչ է՝ Երևանի վարչության պետի տեղակալ: Առավել խոցելի է նրա ընտանիքի բիզնես գործունեությունը: Կինը մոտ 1 տարի առաջ բացված «Վիլլա մոնթեսորի» մանկապարտեզի հիմնադիրն է, իսկ Վանեցյանի նշանակումը պայմանավորված է Փաշինյանի եւ Քաղաքացիական պայմանագրի որոշ անդամների անձնական մտերմությամբ: Օսիպյանը ՀՀ քաղաքացիներին քաջ ծանոթ է որպես ցույցեր ցրելու մեծ մասնագետ, կանանց ծեծող, հլու-հնազանդ հրամաններ կատարող: Նիկոլ Փաշինյանը նշանակումից առաջ Օսիպյանի թեկնածության մասին հայտարարեց.«Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց Փաշինյանը: Երբ քննադատությունների տարափ հաջորդեց մեկ օր հետո լրացուցիչ պարզաբանեց, որ Ոստիկանության մասին նոր օրենքի համաձայն ոստիկանապետ կարող է նշանակվել բացառապես համակարգի պաշտոնյա: Իսկ Օսիպյանը ըստ Փաշինյանի՝ համակարգի ամենահաջող կադրն է, որը սերտաճած չէ որեւէ կլանին, նա մինչ օրս Փաշինյանի հավաստմամբ ապրում է Նուբարաշեն թաղամասի իր տանը:Առավել եւս, որ ոստիկանապետը ըստ օրենքի գտնվելու է վարչապետի անմիջական ենթակայության տակ: Միակ հաջող նշանակումն այս բլոկում թերեւս Դավիթ Տոնոյանինն էր՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում: ՊՆ տեղակալի պաշտոնում իրեն հրաշալի դրսեւորած Տոնոյանի նշանակումը ողջունեցին նույնիսկ հեղափոխականները: Դրա փոխարեն տարակուսելի է Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած բազում մարտահրավերների պարագայում առաջին փոխվարչապետի պաշտոնում մասնագիտությամբ պատմաբան Արարատ Միրզոյանի նշանակումը: Սակայն այս որոշումը անակնկալ չէր և թելադրված էր թերեւ հեղափոխական տրամաբանությամբ. Արարատ Միրզոյանը թավշյա հեղափոխության առաջին իսկ օրվանից Փաշինյանի կողքին էր եւ գործընթացի ընթացքում երկրորդն էր դարձել Նիկոլ Փաշինյանից հետո: Նույն տրամաբանությամբ` Փաշինյանի կուսակցական թիմի անդամները` Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյսնը, Արայիկ Հարությունյանը և Մխիթար Հայրապետյանը նշանակվել են համապատասխանաբար փոխվարչապետ, տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարներ: Այո, գուցե բոլորն էլ ուսյալ եւ ինտելեկտուալ երիտասարդներ են, բայց փորձի պակասը իրեն զգացնել է տալիս: Այսուհանդերձ սա հեղափոխության թելադրանքն է եւ հաղթողներին չեն դատում, ի վերջո, այս թիմն է հաջողել թավշյա հեղափոխության հարցում ու վաստակել մանդատները տնօրինելու բարոյական իրավունք: Այլ հարց է, որ այս մարդիկ չդառնան պորտֆելի գերի եւ այն պահից, երբ հանրային արձագանքներ լսեն, որ իրենց մոտ այդ աշխատանքը չի ստացվում, տեղը զիջեն ուրիշներին: Ի վերջո, մենք փորձարկումների տանելու հայրենիք չունենք: Արտաքին գործերի նախարարության պաշտոնի գլխավոր հավակնորդ Զոհրապ Մնացականյանը, որը ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն է եւ դեսպան, ըստ տեղեկությունների Արմեն Սարգսյանի առաջարկած կադրն է: Թեպետ նրա ինտելեկտուալ մակարդակի մասին դրվատական գնահատականներ կան, բայց նա էլ կառավարման հմտություններ չունի եւ երկու հոգուց ավելի չի կարող կառավարել: Սպասենք մնացած նշանակումներին: Անի Սահակյան

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am