Եվս մեկ պաշտոնանկություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շահեն Ավագյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հաշվի առնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը.
Շահեն ԱՎԱԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
