Անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացված է եղել միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ.գլխ.դատախազ
Ով է պատասխանատու Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար, ինչու փակվեց հայտնի Զիբլիքսի գործը: Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի , Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի կալանավորելու շուրջ միջնորդությունները որտեղ են. ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազին: «Նրանք ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու հոդվածով: Իմ կողմից միջնորդություն է ներկայացվել ԱԺ, բայց դա ներկայացված է եղել միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ»,-նշեց գլխավոր դատախազը:
